Daily Archives: 19.05.2020

Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին գազի հարցով

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում տեսահամաժողովի ձևաչափով ելույթի ժամանակ: Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ Պուտինը հայտարարել է, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով… Կարդալ ավելին »

«Պուտինի պատասխանը Փաշինյանին».Վահան Բաբայան

  Փաստորեն գազի գինը կբարձրանա: Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ Պուտինը հայտարարել է, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: Առայժմ, ընդգծել է նա, ինտեգրման նման խորը մակարդակ դեռ չկա: Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Համայնքապետեր են կալանավորվելու. Իշխանությունն ազատվում է օտար «տարրերից».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։ Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են եւ խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն… Կարդալ ավելին »

Գուրգեն Խաչատրյանը ՀՀ-ում է. նա գնացել է բարեկամներից մեկի տուն ու «մեկուսացել» այնտեղ.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը համոզված է՝ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, Հայաստանից չի հեռացել: Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, թե Խաչատրյանն արտակարգ դրության պայմաններում լքել է Հայաստանի տարածքը: «Իրատեսի» հետ զրույցում իմքայլականն ասաց՝ որեւէ փաստ չկա, որ Գուրգեն Խաչատրյանը հատել է Հայաստանի սահմանը,… Կարդալ ավելին »

Պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանի բիզնեսը 5 անգամ ավել եկամտաբեր է դարձել. Politik.am

politik.am-ը գրում է. 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն իրապես դրականորեն է ազդել իշխանավորների ֆինանսական հնարավորությունների վրա։ Նախորդ անգամ մենք ներկայացրել էինք հանրապետության թիվ 1 աներորդի Հրաչյա Հակոբյանի կարողությունը։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել Աժ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Պարզվում է, որ  իշխանափոխությունն աննախադեպ դրական ազդեցություն է ունեցել Հայկ Սարգսյանի ֆինանսական հնարավորությունների վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով… Կարդալ ավելին »

Քննվող քրգործով բացահայտվել է սուտ մատնության դեպք. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-ից 08:30-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, երկու դիմակավորված անձ… Կարդալ ավելին »

Հիշենք անհիշելին 3.Վահան Բաբայան

Հիշենք անհիշելին 3 Մեկ տարի առաջ ատելության իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ շրջափակեց դատարանները,ուժայինների լռության ներքո դատավորները նույնիսկ լուսամուտից չկարողացան մտնել դատարան:Այս հակասահմանադրաան ակցիան կմնա պատմության մեջ,որպես խայտառակ իրադարձություն ու երբեք չի մոռացվի:

Թվերը վաղուց իրականությունը չեն արտացոլում, քաղաքական մանիպուլյացիայի գործիք են. Գեւորգ Գրիգորյան

Թեմաներ` ❗️ Սահմանափկումների «մեղմացում» և «մեղմացման» տրամաբանություն ❗️ Թեստավորումներ և վարակակիրների թվեր ❗️ «Արտակարգ դրության» շարունակություն Այս  ամենի մասին  ներկայացնում  է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում:

Սոչի-Երևան չվերթ է սպասվում

Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։ «Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-ասված է հաղորդագրության… Կարդալ ավելին »

Պարետն ընդունել է բազմաթիվ ակտեր, որի իրավասությունը նա չուներ․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ իրավական անգրագիտությունը սահման չունի Այս իշխանությունների իրավական անգրագիտության մասին շատ է խոսվել: Կարելի էր մտածել, որ արտակարգ դրության ռեժիմի հետ կապված դրանք հարաբերականորեն քիչ կլինեն, բայց արի ու տես, որ մեր կառավարության հնարավորություններն այդ հարցում անսահման են: Արտակարգ դրության ռեժիմի մասին… Կարդալ ավելին »