Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին գազի հարցով

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում տեսահամաժողովի ձևաչափով ելույթի ժամանակ:

Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ Պուտինը հայտարարել է, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: Առայժմ, ընդգծել է նա, ինտեգրման նման խորը մակարդակ դեռ չկա:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով:

«Կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի էր որոշել ավելի ուշ՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռ չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները, նրանք ունեն իրենց տեսակետը։ Եթե նրանք կարողանային համաձայնության գալ, ապա ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ ընդհանրապես չէին մնա», — ասել է ՌԴ նախագահը:

Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի շուկայում գնագոյացման հարցերը կարող են քննարկվել ավելի ուշ, փորձագիտական մակարդակով, բայց եթե Հայաստանի և Բելառուսի դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա, հավանաբար, տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի վերաբերյալ կետը: Պուտինը նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնմանը:

auroranews.am

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով