Daily Archives: 19.05.2020

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ազատվել է պաշտոնից

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին մայիսի 19-ին, NEWS.am-ին հայտնել են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։ «Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Կորոնավիրուսը դեռ պարտված չէ. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հորդորը՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու վարք դրսևորելու մասին: «Կորոնավիրուսը դեռ պարտված չէ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին»,- նշում է նախագահը:

3150 մարդ սպասում է Մոսկվայից Երևան չվերթին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է ապրիլի 1-ից սկսած դեսպանության [email protected] և էլ․հարցաթերթիկի միջոցով գրանցված և հնարավոր չվերթի սպասող քաղաքացիների ցուցակը, որը հասել է 3150-ի: Մինչև 2192 համարը գրանցվածների տվյալները կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ: shorturl.at/mrC05 Նշենք, որ դեսպանությանը դիմած մյուս քաղաքացիների հարցումներն ուսումնասիրման և մշակման փուլում են։ Ցուցակները՝ դեսպանության Facebook-ի գրառման մեջ:

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպքեր, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք:

Փաշինյանը ներկա կլինի Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը

  Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի… Կարդալ ավելին »

Հայաստանից Արցախ մուտք գործած 853 տրանսպորտային միջոց է ախտահանվել

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): -Մայիսի 16-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 241 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝… Կարդալ ավելին »

«ՀՀ քաղաքական ռեժիմը գտնվում է ճգնաժամի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ, իսկ մեր դեպքում դեֆորմացմամբ: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է,… Կարդալ ավելին »

Ի՞նչու փողոցներում բնակվող թափառաշրջիկները չմահացան կորոնավիրուսից

Գրեթե բոլորս էլ ճանաչում ենք գոնե մեկ թափառաշրջիկ մուրացկանի, որը տարիներ շարունակ բնակվում է փողոցներում ու գետնանցումներում: Ըստ հոգեբանների, գոյություն ունի «հոբոսեքսուալ» հոգեկան վիճակ, որի ժամանակ անձի համար թափառաշրջիկությունը դառնում է կենցաղի անբաժանելի մասն ու իմաստը, դառնալով սեռականության և սեռական կյանքի նման մի բնութագրիչ մաս: Այդպիսի անօթևաններն անգամ կարող են ունենալ տուն կամ բնակարան, սակայն… Կարդալ ավելին »

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ասիմպտոմ դեպքերը կուղարկվեն տուն. երկիրը փոխում է ռազմավարությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ախտանշաններ չունեն կամ թեթև են տանում հիվանդությունը, կվերադառնան տուն և այլևս չեն մեկուսացվի հիվանդանոցներում ու հյուրանոցներում: Նա նշել է, որ նման քաղաքացիների տնային հսկողությամբ զբաղվելու են քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողները: «Այս փոփոխությունը պայմանավորված… Կարդալ ավելին »

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով

#TheManager #Reputation #Credit «Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Հայաստանի երկրորդ նախագահը, ի թիվս հեղինակավոր այլ գործիչների, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է` 2009 թվականից։ «Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների և նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,- նշել է երկրորդ նախագահի… Կարդալ ավելին »