«Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին».Արտյոմ  Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլը ծանր տարավ վեհափառի այսօրվա կոչը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Նրա թերթը հարձակվեց կաթողիկոսի վրա, «Թիկունքից հասցված հարվածները չեն ներվում» վերնագրով կեղտոտ հոդվածում այսպիսի տողեր ենք կարդում. «…անհասկանալի է, երբ դեմքի լրջագույն արտահայտությամբ հարցն այնպես են ներկայացնում, թե Հայաստանի միակ խոցելի մարդը Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև 66 տարեկան է»: Իսկ հոդվածի վերջին նախադասությունն այսպիսին է. «Հավատացեք՝ դժվար պահերին թիկունքից հասցված հարվածները որևէ արդարացում չունեն ու երբևէ չեն ներվելու։ Եթե անգամ իրավական հետևանքներ չունենան»:
Փաստորեն, ժողովրդի վարչապետը սպառնում է Ամենայն Հայոց կաթողիկոսին: Նրա համար Քոչարյանի ազատությունը կյանքի ու մահվան հարց է, նա սարսափում է Քոչարյանից, բայց, այնուամենայնիվ, կաթողիկոսին դարձնել թիրախ, հայտարարել, թե նրա արածը չի ներվելու, մի քիչ շատ է, անգամ Նոր Հայաստանի համար:
Դե, իսկ սաֆարյան ստոպիկն էլ հարկ համարեց մեկնաբանել Փաշինյան Նիկոլի հոդվածը: «Փաստորեն, կաթողիկոսին, բացի Ռոբերտ Քոչարյանը, մնացած կալանավորների (դիտավորյալ կամ անզգույշ հանցագործություններ կատարած) առողջական վիճակը չի հետաքրքրում… Ավելորդ չէ ասել՝ մոմդ ծախի, եկեղեցու բիզնեսներին տիրություն արա, պետության գործերին մի խառնվի, միգուցե մի գեղեցիկ օր մեզ արժանի վեհափառ կունենանք…»,- գրում է տիեզերական բոզի վաստակը: Սա ասում է, թե՝ վեհափառ, նստիր տեղդ, մի խանգարիր մեզ երկիրը պղծել, կարող է օրերից մի օր մի միասեռական կաթողիկոս ունենանք, Հայ Առաքելական եկեղեցին Սորոս Ջորջի ճաշակով ռեֆորմների ենթարկենք:
Այս կապակցությամբ պետք է ասել, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ եկեղեցու բացարձակ թշնամի երկու ղեկավար է ունեցել: Մեկը միասեռական Պապ թագավորն էր 4-րդ դարում, մյուսը՝ Փաշինյան Նիկոլը քսանմեկերորդում: Պատահական չէ, որ Պապ թագավորը Փաշինյանի սիրած պատմական պերսոնաժն է: Պապն էլ էր արևմտական (այն ժամանակվա Արևմուտքը Բյուզանդիան էր, Հռոմը), նա էլ էր ազատական: Երբ Ներսես Մեծը քրիստոնեությունն էր ամրապնդում Հայաստանում և արմատախիլ անում հելլենիզմի՝ քրիստոնեությանը հակասող տարրերը, Պապը դա չէր հանդուրժում: Գործը հասավ կաթողիկոսի սպանությանը: Փաշինյան Նիկոլն էլ առաջին օրվանից պայքարում է եկեղեցու դեմ: Սկզբում խունվեյբինների լակոտախմբով օկուպացրեց վեհարանն ու կաթողիկոսին զրկեց ոստիկանական ուղեկցությունից, հետո աղանդներին երես տվեց, ԼԳԲՏ հանրույթը դարձրեց արտոնյալ փոքրամասնություն, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աջակցության արշավ նախաձեռնեց: Ամերիկայում հայտարարեց, թե ծնկի կբերի կառավարության դեմ պայքարող բոլոր հոգևորականներին, ի դեպ, Հայաստանի ոչ մի ղեկավար բոլոր ժամանակներում դեռ այդպիսի լկտի հայտարարություն չէր արել եկեղեցու վերաբերյալ: Հիմա էլ ասում է, թե չի ներելու վեհափառին այն բանի համար, որ կոչ է անում հետևել բարոյականությանն ու համաշխարհային օրինակին համավարակի ժամանակ: Իհարկե, կաթողիկոսը ստորություն է արել: Բա ո՞նց կարելի է Քոչարյանին ազատություն ցանկանալ: Որ ժողովրդի վարչապետը դարձյալ վախից քունը կորցնի՞:
Պապ թագավորը Արշակունյաց հարստության թյուրիմացությունն էր, հայ ժողովրդի գլխին փորձանք էր ի վերուստ, Փաշինյան Նիկոլին հայ ժողովուրդը կամավոր իր գլխին փորձանք դարձրեց: Ուրեմն, հայ ժողովրդին հասնում են և՛ Ստամբուլյան կոնվենցիա, և՛ տարածքների կորուստ, և՛ միասեռական ամուսնությունների օրինակացում, և՛ սաֆարյան ստոպիկներ, և՛ բարսեղյան լևոններ: Հայ ժողովրդին չի հասնում ոչ մի լավ բան: Ինքն է ընտրել այսօրվա իրականությունը, նշանակում է՝ բողոքելու տեղ չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արտյոմ  Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով