Խաչատրյան ընտանիքի դեմ սանձազերծված ապօրինությունները շարունակում են

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

 «Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո բավարարեց Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Դատարանի որոշման հիմքում դրվել է վարույթն իրականացնող մարմնի այն մտահոգությունը, թե ազատության մեջ լինելու պայմաններում Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա:

Հարց է առաջանում. ԱԱԾ արհեստավարժ քննչական մարմինն ու դատարանը հավատում են արդյոք իրենց իսկ կողմից արված այն պնդմանը, որ Կարեն Խաչատրյանը 2020 թվականի հունվարի 22-ից շուրջ մեկ ամիս գրավի կիրառմամբ գտնվել է ազատության մեջ և այդ ողջ ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի նախաձեռնվել:

Եթե այդպիսի չակերտավոր հավանականություն կար, ապա ինչն էր խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին սեղմ ժամկետում գործողություններ կատարել, չէ որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ էր և ինչպես իրենք են «մտահոգվում»  կարող էր ազդել այդ անձանց վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրողությունները ցույց են տալիս, որ բերված պատճառաբանությունները չեն հաղթահարում պարզունակ վարկած լինելու շեմը, սակայն ինչպես կրկին ականատես եղանք այսօր, Կարեն Խաչատրյանին պետք է շարունակաբար պահել պատանդի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը առաջին իսկ օրվանից ընդգծում է, որ այս գործով կարմիր  թելը նրա ազգանունն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով