Եթե Ալիևը սկսի մարտական գործողությունները, կա շատ մեծ հավանականություն, որ կկրկնվի 93-94 թվականների սցենարը

Քանի որ նկատում եմ, որ շատերը չեն գիտակցում Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական թնջուկի նրբությունները, որոշեցի մի քանի մտքով կիսվել:

Տեսեք, ՌԴ ԱԳՆ-ն, խախտելով Ժնևում երկօրյա Չ-բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ բանակցությունների բովանդակությունը պիտի գաղտնի պահվի, սկզբից պնդեց, որ Փաշինյանը արցախյան կարգավորման փուլային տարբերակ է բանակցում, իսկ հետո, էլ ավելի կոպիտ կերպով, վերահաստատեց այդ փուլային տարբերակի անխուսափելիությունը, հայտարարելով, որ հողերը ՊԻՏԻ հանձնվեն Ադրբեջանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիտարկել այս հայտարարությունը զուտ Փաշինյանի հանդեպ հակակրանքով կամ, ասենք, Քոչարյանի հանդեպ համակրանքով` մեղմ ասած պրիմիտիվ է: Ռուսաստանը կայսրություն է, խոշորագույն գերտերություն, որտեղ ցանկացած իշխան, ով անգամ մեկ ակնթարթով իրեն թույլ կտա նման էմոցիաներով ուղղորդվել, րոպեներ անց կհեռացվի իշխանությունից բազմաթիվ մրցակիցներից մեկի շնորհիվ: Նրանք կարող են օգտագործել Փաշինյանին ու Քաչարյանին կամ նույնիսկ, օրինակ, նվաստիս, բայց երբեք չեն համակրի կամ հակակրի:

Այս հայտարարությունը մասամբ միտված էր ՀՀ իշխանություններին կարգի հրավիրել, բայց հիմնական թիրախը միանգամայն այլ տեղ էր ու Հայաստանում արևմուտքի գործակալների նյարդային հակառուսական հիստերիան հենց այդ իրական թիրախի ցավոտ արձագանքի դրսևորումն է: Ռուսները Փաշինյանին նախկինում էլ են բազմիցս ստորացրել, բայց նման արձագանք գործակալական ցանցից չէր եղել: Դա չէր եղել, որովհետև այս դրվագը Փաշինյանի հետ գրեթե կապ չունի և ուղղված է Փաշինյանի տերերի դեմ:

Տեսեք, Մինսկի Խմբի շրջանակներում բանակցությունները ունեն երկու իրար հակասող օրակարգ: Մոսկվան ուզում է այնպիսի կարգավորում, որը թույլ կտա պահպանել ազդեցությունը տարածաշրջանում, մինչդեռ Եվրոատլանտյան դաշինքին պետք է ուղիղ հակառակը: Մենք վերջին 26 տարին «յոլա էինք գնում» հենց այս հակադրության վրա շատ զգուշավոր հավասարակշռություն պահպանելով: Ադրբեջանի ղեկավարությունը միշտ պնդել է, որ իր համար էական չէ, թե ով և ինչ միջոցներով թույլ կտա Ալիևներին պահպանել դեմքը, կարևորը պահպանելն էր: Ըստ այդմ, Մոսկվան առաջարկում էր տարածքներ ու դրա դիմաց Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը կչեզոքացնի Եվրոատլանտյան նավթագազային ծրագրերից բխող սպառնալիքները Ռուսաստանի ազգային անվտանգության համար: Իսկ Եվրոատլանտիստներն արդեն հարյուր տարի է ինչ առաջարկում են ու պարբերական հաջողությամբ իրագործում են նույն պլանը՝ ադրբեջանցիների ու հայերի համատեղ բնակությունը, որ երկու ժողովուրդներն էլ իրար դեմ մահակ լինեն ու դրանցից որևիցե մեկը չսպառնա նույն նավթագազային ծրագրերին: Հետևաբար Մոսկվան Ադրբեջանին առաջարկում էր հող, իսկ Եվրոատլանտյան դաշինքը առաջարկում էր այդ հողում ադրբեջանցի բնակեցնել ու ստեղծել Կովկասյան կոնֆեդերացիա` Վրաստան-Հայաստան-Ադրբեջան, որը Ռուսատանի փոխարեն կենթարկվի Թուրքիային: Սա է «Եվրոատլանտյան Անվտանգության Նախաձեռնության» օրակարգը և հենց այդ հանձնարարականն ունի այդ կազմակերպության պաշտոնական անդամ հանդիսացող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանալով, որ Հայաստանում իշխանությունը զավթած շրջանակները աստիճանաբար մոտիկանում են հայ-թուրքական մերձեցման հեռանկարին, Ռուսաստանը անում է քայլ ձիով: Նրանք հայտարարում են, որ հողերը պիտի հանձնվեն և եթե Հայաստանը մերժում է այդ առաջարկը, ապա Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան սկսել պատերազմ: Պատերազմն իր հերթին կփոշիացնի Եվրոատլանտիստների ջանքերը` բարիշացնել հայերին թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Ընդ որում, ինչպես և 93-94 թվականներին, այդպես էլ հիմա, եթե Ադրբեջանը «տեղը չբերի» ինչն ինչոց ա, հայկական զինված ուժերը կարող են ևս 20% ազատագրել, բայց այս անգամ վերջնականապես:

Նենց որ Լավրովի հայտարարությունը մեզ չէր ուղղված, այլ ուղղված էր առաջին հերթին Ալիևին: Գնդակը հիմա իր դաշտում է: Նա տարիներ շարունակ պնդում էր, որ եթե խաղաղ ճանապարհով իրեն հողերը չտան, ապա նա դրանք կգրավի ուժով: Լավրովն ըստ էության ասում է՝ դե գրավի տենամ…

Եթե Ալիևը սկսի մարտական գործողությունները, կա շատ մեծ հավանականություն, որ կկրկնվի 93-94 թվականների սցենարը: Իսկ եթե նա չգնա այդ գործողություններին, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա իր երկի ներսում: Անկախ նրանից, թե ինչ ստորություն կանեն ՀՀ ներկայիս իշխանությունները սեփական ազգային անվտանգության շահերի դեմ, իրավիճակը գրեթե վճռված է:

Հ.Գ. Շուտ եմ ասել՝ Եվլախի ռասկուլաչիտը իմն ա: Մնացածը դուք գիտեք…

«Ադեկվադ» միաբանության ղեկավար   Արթուր  Դանիելյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով