Երկու նախագահների գրասենյակները հերքում են.168.am

Hraparak.am-ը այսօր տեղեկություն էր հրապարակել, նշելով, թե անցյալ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իբր, ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «բավականին երկար՝ մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանդիպման կազմակերպիչն ու հովանավորն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։ Այս կապակցությամբ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից.

«Ձեր նշած հրապարակումը իրականության հետ բացարձակապես ոչ մի աղերս չունի. այն ամբողջությամբ լրագրողի վառ երևակայության արդյունքն է»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը ևս մեզ հետ զրույցում հերքեց երկու նախագահների հանդիպման մասին վերոնշյալ տեղեկատվությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով