Երևանի փոխքաղաքապետը 1.8 մլն դրամ պարգևավճար է ստացել, իսկ խորհրդականն ապրիլին պարգևատրվել է 2-րդ անգամ՝ ստանալով ավելի քան 2.3 մլն դրամ.tert.am

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով:
Քաղաքապետարանի կայքում հրապարակվել է քաղաքապետի համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,-ասված է կարգադրության տեքստում:

Խորհրդական Կարեն Համբարձումյանն, ի դեպ, ապրիլ ամսին արդեն 2-րդ անգամ է պարգևատրվում: Ապրիլի 6-ին նա 560 000 դրամի չափով պարգևավճար էր ստացել:

Աղբյուր`tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով