Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի գիտություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ:

Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչո՞ւ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն ճգնում են չնչին վարձատրության դիմաց, լինեն նվիրյալ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից շատերն առանց հուշարարի չեն կարող ճիշտ արտաբերել իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը (մանավանդ, եթե այն երկար է), չպետք է նվիրյալ լինեն:

Եվ հետո, օրենք է պետք կարդալ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ օրե՞նք…

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ և 24-րդ հոդվածներն ուղղակիորեն ամրագրում են հանրային շահին պետական պաշտոնյայի հավատարմության սկզբունք-պարտականությունը…

Չէ՞ որ հավատարմությունն անհնար է՝ առանց նվիրումի…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով