«Խրատեիք Նիկոլին, որ հերոսների կեղծ պապիկներին չի կարելի օգտագործել վարչապետ դառնալու համար».Աննա Մկրտչյան

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը միգուցե մտածելու տեղիք տար, եթե իհարկե ուղերձների հասցեատերերն արդար և անկեղծ ընտրված լինեին։
Օրվա քաղաքական իշխանության կողքին համախմբվելու կոչն ուշացած է։
Լավ կլիներ, որ այդ կոչը հնչեր ու խրատեր Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս մշտապես թքած ուներ երկրի ներքին և արտաքին ցանկացած խնդրի վրա։ Նրան, երևի, խրատել եք, որ ցանկացած իրավիճակում ոչ թե պետական շահը լինի ուղորդիչն այլ միայն սեփական շահի առկայությունը։ Նիկոլի համար մեկ էր ու մեկ է, որ այդ պահի անձնական շահը թուլացնումը է Հայաստանը։

Լավ կլիներ Ձեր Նիկոլին սովորեցնեիք, որ ինքը չի որոշում երբ ատելությունը թույլատրել, երբ՝ ոչ։
Լավ կլիներ խոսեիք, երբ Ձեր երկրի (եթե իհարկե Հայաստանը Ձերն եք համարում) փողոցներում ինքնիրավչությունն էր վխտում։ Խոսեիք՝ երբ Նիկոլի բարեհաճությամբ անչափահասները դագաղների վրա պարում էին, երբ սև լենտեր էին ողջ քաղաքում։ Երբ Ձեր Նիկոլը աշխարհի ստերն էր հորինում ու հրապարակից հրամցնում։ Խրատեիք Նիկոլին, որ հերոսների կեղծ պապիկներին չի կարելի օգտագործել վարչապետ դառնալու համար։
Չնայած …
Ինչպե՞ս կարող եք Նիկոլին դրանք սովորեցնել։ Ինքներդ եք մշտապես Հայաստապում ատելությունը խրախուսել։ Փաստորեն, Նիկոլն ինչ տեսել է Ձեզնից, այն էլ սովորել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի բան էլ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեք կարողանում զգալ հասարակության արձագանքները, ժողովրդի իրական գնահատականը Նիկոլին։

Իսկ, քաղաքական իրավիճակը լիցքաթափելու կեղծ կոչերը լավ կլիներ փոխարինեիք իրավիճակը չլարելուն ուղղված իրական քայլերով։

Պարոն Տեր-Պետրոսյան, այս հրապարակային հայտարարությունը պիտի փոխարինեիք Նիկոլի հետ զրույցով, որի ընթացքում կետ առ կետ կբացատրեիք նրան իր կործանիչ քայլերի առավել կործանիչ հետևանքները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով