«Վստահ եմ Սերժ Սարգսյանը վաղը շատ հարցերում կդնի վերջակետ և այս ամոթալի հետապնդումը կդադարեցվի».Վահան Բաբայան

Վաղը ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ԱԺ պատասխանելու ամոթալի մի հանձնաժողովի հարցերի,որի գոյությունը արդեն ազգային խայտառակություն է:

Միակ երկիրը,որը կարող էր հարցականի տակ դնել մեր հաղթանակները կարծում եմ բոլորիս համար պարզ է,բայց որ մեր սեփական երկրում հաղթանակը կարող էին դարձնել պարտություն և մի հատ էլ հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարին,ով առաջին իսկ օրվանից պայքարել և կռվել է Արցախի համար հրավիրել այդ անիմաստ կառույց հարցեր տալու համար ,այ սա մեր պետության ամոթն է:Հարցեր տվողների մասին էլ բան չասեմ,դա հարցի երկրորդ կողմն է:
Համաշխարհային ռազմական պատմությունը չի տեսել դեռ մի դեպք,երբ պետության վրա ռազմական ագրեսիա իրականացնելուց հետո հարձակվողը չի լուծում իր առջև դրված խնդիրը ,բայց համարում են հարձակվողի հաղթանակ և պաշտպանվողի պարտություն:Սա աբսուրդ է:
Վստահ եմ Սերժ Սարգսյանը վաղը շատ հարցերում կդնի վերջակետ և այս ամոթալի հետապնդումը կդադարեցվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույնն է գալու է օրը,երբ հաղթանակը պարտության վերածողները պատասխան են տալու պատմության և սերունդների առաջ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով