«Սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է».Գարեգին Պետրոսյան

2013թ. հունվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանը : Ի թիվս քննարված այլ հարցերի՝ Գարեգին Բ-ն Վիրահայ համայնքի անունից վարչապետ Իվանիշվիլիին խնդրել էր , որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում վերստին թույլատրվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը: Եվ ուշադրություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև միջնորդություն է ներկայացրել Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:

Եվ այս հանգամանքը Իվանիշվիլիի կողմից չէր դիտարկվել որպես անհարկի միջամտություն Վրաստանի ներքին քաղաքական խնդիրներին, թիկունքից հասցված հարված և նման հիմարություններ, ինչպես այսօր են փորձում ներկայացնել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության Կաթողիկոսի հորդորը :
Հարկ է նշել նաև, որ Բ. Իվանիշվիլին հենց տեղում հանձնարարական էր տվել հայկական դպրոցներում Հայ ժողովրդի պատմությունե առարկայի դասավանդում կազմակերպելու համար (իսկ թավշյա իշխանությունը ցանկանում է առարկան հանել ԲՈՒՀ-երում դասավանդվող պարտադիր առարկաների ցանկից), իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնել, որ խնդիրը քննարկման փուլում է: Իսկ թե ինչպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը, մեկնաբանելու և ավելորդ նյարդայնանալու կարիք, կարծում եմ, չկա. Սեփական մամուլի քարտուղարից , ԱԺ փոխնախագահից մինչև Հանրային խորդի նախագահի ողջ ծավալով հանրության դատին հանձնեցին սեփական տկարամտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Փաշինյանի ու իր քաղաքական թիմի ճղճիմությունը նրա օրեցօր սակավացող երկրպագուներին հիշեցնելու համար ուզում եմ ուշադրություն հրավիրել «մոռացված»  մեկ փաստի վրա. 2018թ. սեպտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանը ԱՄՆ ուղևորվելիս լուսանկարվել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, հրապարկել ֆեյսբուքում և կատարել հետևյալ գրառումը (բանդեռլոգները կարդան դեղերը պատշաճ օգտագործելուց հետո).
«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետեւ սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»

Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով