Ուսանողների տուգանքների մասին մտածել՞եք պարոնայք տուգանողներ

Ինձ դիմում են բազմաթիվ ուսանողներ և նրանց ծնողներ,ովքեր տեղաշարժման սահմանափակման արգելքը խախտել են:
Կան ուսանողներ ովքեր արդեն ծանուցագրեր են ստացել 100.000-250.000 դրամ տուգանվելու մասին:

Պատկերացնում՞եք հիմա այդ մարդիկ իրենց ուսման վարձը կամ այդ տուգանքը ոնց են մուծելու,վստահ եմ նրանք հիմնականում չունեն այդ հնարավորությունը մուծել նման տուգանքներ:
Սահմանված տուգանքների չափը անմարդկային է և եթե տուգանվողները ուսանող են պետք է վերանայել դա:
Ուղիղ եթերներում վարչապետը ուսանողների մասին հաճելի բաներ է խոսում,բայց կյանքը այլ բան է ցույց տալիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոնաք տուգանողներ չեղարկեք ուսանողների տուգանքները:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով