Ունենք 27 տարեկան ծանր վիճակում գտնվող վարակակիր և 50 նոր դեպք. Թորոսյան

«Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում ունենք արձանագրված վարակակրի 50 նոր դեպք, բուժված քաղաքացիների թիվը 26 է, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1523, ակտիվ բուժման դեպքերը՝ 840, բուժվածների թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24, ունենք ծայրհեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ  27 տարեկան վարակակիր»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված վիճակագրությունը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ թեև աճի տեմպը շարունակում է պահպանվել, սակայն Հայաստանը մահճակալային ֆոնդի հետ կապված խնդիրներ չունի, բայց հաշվի առնելով մի շարք սահմանափակումների վերացումը, չպետք է թուլանալ և կորցնել զգոնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով աշխարհում տիրող վիճակի մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ տարբեր երկրներ աստիճանաբար գնում են սահմանափակումների թուլացման:

«Իրանում, օրինակ, կարծես թե ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, նույնը վերաբերում է նաև մահերին, երկիրը կարծես թե վերադառնում է բնականոն հունին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ աստիճանաբար թուլացնում են սահմանափակումները  նաև եվրոպական երկրներում, սակայն չկա վստահություն, որ այդ թուլացումները երկրորդ բռնկման ալիքի պատճառ չեն դառնա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով