Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում․ սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան․ Գագիկ Սուրենյանը՝ գյուղատնտեսներին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,-գրել է Սուրենյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով