Սերժ Սարգսյանը մատ արեց «հեղափոխության» կազմակերպիչներին.Դավիթ Մկրտչյան

Եթե նիկոլ փաշինյանին թվում ա, թե ինքը կարար հեղափոխություն աներ, ապա՝ չարաչար սխալվում ա:
Եթե Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ից լուսամուտը բացեր ու մի հատ թափով բոոո աներ, էդ «դուխովներից» մարդ չէր մնա,կմնային մենակ Սասուն Միքայելյանը ու մի քանի հոգի, մնացածը մկան ծակերն էին մտնելու:
Իրականում՝ ի՞նչ ա կատարվել էդ օրերին Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը երբ խոսի, ամեն ինչ պարզ կլինի: Սերժ Սարգսյանը երբ խոսի, այ էդ ժամանակ Հեղափոխություն կլինի, Հեղափոխություն կլինի Սերժին մերժողների, Սերժին մեղադրողների ուղեղներում: Իմ խորին համոզմամբ՝ «հեղափոխության» կազմակերպիչների իրական նպատակը եղել է ոչ թե իշխանափոխությունը, այլ՝ Հայաստանի կործանումը:
նիկոլ փաշինյանը ստեղ եղել ա ընդամենը մի հատ պեշկա,որը հանգամանքների բերումով՝ թագուհի մտավ:
Հեղափոխության կազմակերպիչների նպատկը բնավ չի եղել երկրում իշխանափոխություն անելը, քանի որ իրանք քաջ գիտակցում էին, որ Սերժ Սարգսյանից իշխանություն չեն կարա վերցնեն, ու ոչ ոք չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը կտա, հազարից մեկը կգնար էդ անձնազոհ քայլին՝ դրա համար էլ, Սերժ Սարգսյանը Բացառիկ Հերոս ա: Սերժ Սարգսյանը իր անձը զոհաբերեց, ամենավերջին ստոր ձևով մերժվեց՝ Հանուն մեր Պետության, հանուն մեր Հայրենիքի, Հանուն,նաև, հե՜նց իրեն մերժող ժողովրդի: Հայաստանի թշնամիների՝ «հեղափոխության» կազմակերպիչների նպատակը եղել ա կազմաքանդել, քարուքանդ անել, թուլացնել մեր պետությունը. 28 տարվա կառուցած պետությունը քարուքանդ էր լինելու՝ քարուքանդ էր լինելու թե՜ ժողովրդավարության առումով, թե՜ տնտեսության առումով, թե մարդկային զոհերի առումով,…….:
Բայց Սերժ Սարգսյանը մատ արեց «հեղափոխության» կազմակերպիչներին:

Սերժ Սարգսյանը էն հզոր պետական, ռազմական ու քաղաքական գործիչն ա, որ իսկույն կռահեց, թե էս ինչ փոթորիկ ա, ու որտեղից ա գալիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանությունը հանձնելով նիկոլին՝ Սերժ Սարգսյանը Ձիով քայլ արեց,ոչ միայն թույլ չտվեց, որ մեր պետությունը քանդվի, այլ՝ էլ ավելի հզորացրեց մեր պետությունը՝որպես ժողովրդավար պետություն, կատարելով ժողովրդի պահանջը: Բոլոր նրանք, ովքեր մեղադրում են Սերժ Սարգսյանին, թող հիշեն, թե որտեղ են եղել իրենք էդ օրերին:
Ճիշտ ա՝ հիմա նիկոլ փաշինյանը քայլ առ քայլ երկիրը գլորում ա դեպի անդունդ, բայց վաստահ եմ՝ էդքան քայլ ինքը չի հասցնի անի, մենք դա թույլ չենք տա:

Դավիթ  Մկրտչյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով