Ռուսաստանում գտնվող զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՌԴ-ում Հայաստանի դեպանությունը հայտարարություն է տարածել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ-ում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք զորակոչի տարիքի են և չեն կարողանում այս օրերին վերադառնալ Հայաստան: Դեսպանության հայտարարությունը՝ ստորև.

«ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով