ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած և դեպի Հայաստան չվերթին սպասող քաղաքացիների ցանկը

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց հետ հանդիպել է ՀՀ ԱԻՆ-ի՝ դեսպանատանը կից ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, սեփական նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան չվերթին սպասողների ցանկը:

Քաղաքացիների խնդրանքի համաձայն՝ ցանկը հրապարակման նպատակով փոխանցվել է դեսպանատանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ դեպի Երևան մյուս թռիչքի կազմակերպման դեպքում, դեսպանատունը ցուցակը կփոխանցի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Դեսպանատունը երաշխավորել է, որ առաջնահերթ նշված քաղաքացիները չվերթի հաստատման դեպքում տոմսեր կստանան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով