Պետական պաշտոնյաների հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն, ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն.Ստեփան Դանիելյան

Աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետական պաշտոնյաների հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն, ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն։

Հիշենք Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ընտրողներին արված այն առաջարկը (եթե սխալ եմ հիշում, ուղղեք ինձ), որ ով իր կուսակցությանը ձայն տալ, ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքի բյուջեից նրանց կտրամադրի 15 հազար դրամ, «ռեժիմի» 5000 դրամի փոխարեն։ Հիմա նույն հոգեվիճակն է, բյուջեյի հաշվին, մասնավորապես պատգամավորներին, վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց և տղաներն աղջիկները դա ընդունում են, անգամ պայքարում են դրա համար։ Սա մտածողություն ու աշխարհայացք է։ Սակայն այստեղ խնդիր իրոք կա և շատ երկրներին ուրույն ձևով են դա լուծել։

Օրինակ, Ճապոնիայում կա որոշակի մեխանիզմ։ Այն նախարարներն, որոնք իրենց ոլորտում հաջողության են հասնում, ապա աշխատանքից դուրս գալուց հետո իրենց օրոք կայացած կորպորացիաներում շատ լուրջ դիրքերի են նշանակվում՝ խորհրդի անդամներ, կամ տնօրեններ ու դառնում են մեծահարուստ մարդիկ։ Դա նրանց պարգևավճարն է ու բոլորի համար դա ընդունելի ու հասկանալի է։

Նույն մեխանիզմը կա Գերմանիայում, որտեղ կորպորացիաներն ու պետական համակարգը սերտորեն համագործակցում են։ Մի օրինակ բերեմ։ Շրոդերը, երբ վարչապետ էր, մեծ դեր կատարեց ռուսական գազը Գերմանիա հասցնելու գործում և հաջորդ փուլում դարձավ Գազպրոմի գերմանական մասնաճյուղի տնօրեն։ Դրան Գերմանիայում նորմալ են վերաբերվում։ Ոլորտ է կայացրել ու ստացել է իր պարգևավճարը՝ ոչ բյուջեի հաշվին։ Սա և արդար է, և խթան է լավ աշխատելու համար։

Կան նաև այլ հետաքրքիր մեխանիզմներ, որոնք կարելի է ուսումնասիրել՝ հատկապես Ճապոնիայում։ Պարգևավճարները պետք է ստալ ոչ թե որևէ անձի հանդեպ լոյալություն ցուցաբերելու դիմաց, այլ ոլորտ կայացնել ու դրա դիմաց ողջ կյանքն ապահով ապրել։ Նման պարգևավճարները հասարակությունը կընդունի։

Քաղաքագետ  Ստեփան  Դանիելյանի  ֆեյսբուքյան էջից:

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են. Միքայել Մինասյան

18.05.2020

Նիկոլիկ, երկու տարի է զգուշացնում եմ քեզ, որ կրակի հետ մի խաղա.Շահե Աճեմեան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով