«Նիկոլին ձեռնտու բարդակը երկրում հաստատվել է համատարած».Աննա Մկրտչյան

Նիկոլին ձեռնտու բարդակը երկրում հաստատվել է համատարած։
Բարդակ տնտեսությունում, բարդակ անվտանգային համակարգում, բարդակ իրավապահ համակարգում, մի խոսքով երկրում՝ ամենուր։

Այ էս բարդակի նախապատրաստական աշխատանքներն էր Նիկոլը երկու տարի տանում։ Նախապատրաստականի մասն էին կազմում հայտարարությունները, որ երկրում դատավոր չկա, դատական համակարգ չկա, իրավապահ մարմիններ չկան, սամասուդ ենք անելու։ Այս հայտարարություններին հետևում էին Նիկոլի կոնկրետ քայլերն ուղղված համակարգի կազմաքանդմանը։
«Ոստիկանը մերն ա» իմաստազուրկ նախադասությունն իրականում ենթադրում էր, որ ոստիկանը պիտի դառնա անօգնական ու խղճուկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այ էս բեսպրեդելն արդարացնելու համար էր հայտարարությունները, որ ազգովի վարչապետ ենք։
Հիմա էտ վարչապետերի մի մասը որոշել են ավտոմատներով իրար սպանել։ Հետո են մյուս կեսն էլ որոշում է, որ կարելի է ներխուժի հիվանդանոց։

Նիկոլի պահած ու երազած երկիրը հենց սա է։
Անվերահսկելի, անօրեն մի վարչական միավոր, որտեղ իրանց լավ կզգան սամասուդի կոչն իրականություն դարձնող ալենները։
Նիկոլը միշտ կունենա Ալեն Սիմոնյանանմաններ։ Նրանք կծեծեն ու կհայհոյեն ում ուզեն։ Կարևորը՝ դա Նիկոլին ձեռնտու լինի։

Այս բարդակի շրջափուլը կընդհատվի միայն Նիկոլին հեռացնելով իր
զավթած իշխանությունից։
Այլ տարբերակ չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Արցախյան հարցի տապալված բանակցություններն էլ դարձել են բոլորիս խնդիրը։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով