«Միանգամայն հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահի, ինչպես և ցանկացած մեկի համար ֆիզիկապես դժվար է ստույգ հիշել հինգ ժամ տևած նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած ձևակերպումները».Արմեն Աշոտյան

2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել նիստի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հետ հանձնաժողովի անդամների ունեցած հարցուպատասխանից, այդ թվում` նիստին Յուրի Խաչատուրովի չներկայանալու, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, պատերազմի ժամանակ եղած թերացումների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանի գրասենյակից news.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը: Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը այդ հարցին ի պատասխան նշեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիստում ՀՀ երրորդ նախագահի արտահայտած մտքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հատվածաբար վերաշարադրման արդյունքում լիարժեք և ճշգրտորեն չեն արտացոլել այն ձևակերպումները, որ նիստում ուղղակիորեն արվել են նախագահ Սարգսյանի կողմից, հետևաբար` ամբողջապես չեն ներկայացնում ողջ իրողությունը: Միանգամայն հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահի, ինչպես և ցանկացած մեկի համար ֆիզիկապես դժվար է ստույգ հիշել հինգ ժամ տևած նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած ձևակերպումները (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրված է և այս տեսանկյունից չի կարող տարաբնույթ մեկնաբանությունների արժանանալ):

Նիստը, ՀՀ երրորդ նախագահի գնահատմամբ, ամբողջությամբ անցել է կառուցողական մթնոլորտում, սակայն կարևոր է աշխատանքի ավարտին հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

Նախագահ Սարգսյանը, ինչպես երեկ խորհրդարանում հայտարարել է, արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում հանգամանորեն կանդրադառնա այս և ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին, որոնք կհետաքրքրեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով