Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞

Արդեն քանի օր է լրատվական, քաղաքական եւ հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։

Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարեւոր հարցը հետեւայլն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տարի նախատեսվում էր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագրի նախապատրաստման մեկնարկը տրվել էր 2017-ին, ԵՄ-ի հետ CEPA-ի ստորագրումից հետո։

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում»։
«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- նշել էր Ռևազյանը:

Ըստ Եվրոպական հանձնաժողիվի պաշտոնական կայքէջի, տվյալ համաձայնագիրը թույլ կտար լավագույնս ինտեգրել կողմերի ավիացիոն ծառայությունները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի եւ քաղաքացիների համար եւ այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արդո՞ք Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասին EASA-ի պատրաստված զեկույցը եւ ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում նաեւ ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը, այստեղից բխող բոլոր նոր վնասներով։

Հարցը հնչեղություն ունի նաեւ հունիսի 19-ին Փաշինյանի՝ Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել նախատեսված այցի նախաշեմին։

Արմեն Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով