«Կարող ենք արձանագրել որ փաստորեն Լավրովն իրավացի էր».Արմեն Աշոտյան

Հայաստանի վարչապետը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան ավելացնելու, ինչպես նաև որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին նշել են վարչապետի աշխատակազմից Լավրովի հայտարարությունները մեկնաբանելու հարցերին ի պատասխան։

Դե ինչ, կարող ենք արձանագրել որ փաստորեն Լավրովն իրավացի էր, իսկ եթե անգամ իրավացի չէր, ապա Նիկոլի դուխը չի հերիքում հրապարակավ բարձրաձայնել դա եւ պաշտպանել մեր ազգային շահերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մարդն այդպես էլ չի հասկանում, որ նա երկրի խնդիրները լուծելու համար է պատասխանատու։

Ջայլամի պես գլուխն ավազի մեջ խորը թաղելուց միշտ հիշեք, որ նման դեպքում դրսում տգեղ կերպով ցցվում է ձեզ մատնող այն մարմնամասը, որով էլ սովորաբար բնութագրվում է ձեր տկարության եւ խաբեության պատճառով երկրում եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով