Իրական փաստ N 0. Խաբեություն հայկական ձևով

Իրական փաստ N 0. Խաբեություն հայկական ձևով.

Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հեղափոխություն կատարած կամ գուցե հեղափոխության հարցում քայլողներին աջակցած հանրությանը երեսով է տալիս իր կատարած աշխատանքը՝ ասելով, որ ինքը նվիրյալ չի և չի պատրաստվում 500 հազար դրամի համար զոհաբերել իր ներուժն ու հանճարեղ կարողությունները, որոնց շնորհիվ երկու տարվա ընթացքում կարողացել են բեկումնային փոփոխություններ կատարել հայաստանցիներիս կյանքում: Լենա Նազարյանը «սիրելի ժողովրդին» մոլորության մեջ է գցել, քանի որ նրա աշխատավարձը ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կազմում է 925 960 (մաքուր 712 989) դրամ, բացի այդ 50,000 դրամ ոչ մի բան չանելու համար, որը կոչվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսեր: Պարգևավճարներն էլ փեշքեշ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Իսկ նախարարների աշխատավարձը օրենքով սահմանված է 793 680 (մաքուր 611 133) դրամ:

Արթուր  Թովմասյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով