ՀՀ-ում աղմկահարույց մի շարք գործերով մեղադրող դատախազները գլխավոր դատախազի սանիկներն են.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործեր, արձանագրում է, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են:

ՀՀ երկրոդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ըստ լուրերի, Արթուր Դավթյանի սանիկն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա հետ դատարանում մեղադրող դատախազներն են Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, որոնք ևս դատախազի սանիկներն են:

Նույն Պետրոսյանը նաև Գևորգ Կոստանյանի, Ալիկ Սարգսյանի և մյուսների գործերով դատախազն է:

Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Հրայր Թովմասյանի գործերով դատախազը՝ Արսեն Մարգարյանը, ևս գլխավոր դատախազի սանիկն է: Ու կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ինչո՞ւ են այս գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում հենց այս դատախազները: Որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, Դավթյանն իր սանիկներին է «առաջնագիծ» բերել: Իհարկե, Դատախազությունից հերքեցին լուրը»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով