«Հատուկ Ստյոպա Սաֆարյանի և իր նման վայրահաչողների համար».Մաղաքիա վարդապետ Ամիրյան

ԳԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ  Մաղաքիա Վարդապետ Ամիրյանն  իր էջում գրում է.

«Հատուկ Ստյոպա Սաֆարյանի և իր նման վայրահաչողների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոմն տհաս և խոսքի բարոյականությունից զուրկ անձը (եթե կարելի է անձ համարել) բացահայտ խեղաթյուրում է Ամենայն Հայոց Հայրապետի մարդասիրական և հոգևոր պատասխանատվության հոգածության բարի վերաբերմունքը։ Առանց պրպտելու արդեն իսկ պարզ է, թե ինչ տերերի կամ ինչպիսի արժեհամակարգի է ծառայում, անհայրենիք և անթասիբ Ստյոպա Սաֆարյան անուն ազգանունով անձը։

Լավ, այդ մարդ արարած (այդպես եմ դիմում քանի որ ամեն դեպքում Աստուծո արարչության պտուղն ես) ինչքան կարող ես մաղձով և թույնով լցված լինել, որ համարձակվել ես այդքան ստոր և գռեհիկ լինել։ Չէ, դու այնքան ես հեռացել իրականությունից և քրիստոնեական արժեհամակարգից, որ սադուկեցիների և վայ օրենսգետների նման դու էլ կմեղադրեիր մեր Տիրոջը Իր Աստվածային առաքելության քարոզչության համար։

Վայր իջիր տգիտությանդ վերին աստիճանից և Սուրբ Գիրք կարդա անմիտ մարդ, սերտիր Քրիստոսահաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Առաքելաշավիղ հայ հոգևորականության հիմնական քարոզչության առաքելության բանաձևը, որի հիմնասյունը՝ մարդկայինի հանդեպ հոգատարության և խնամքի դրսևորումն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնքան ես արմատացել տգիտության խավարի մեջ, որ կուրորեն չցանկացար տեսնել և լսել անգամ այս դժվարին օրերին Մայր Աթոռից հնչող աղոթքներն ու օրհնությունները, չփորձեցիր անգամ Հրաշափառ Հարության այս օրերին մնալ սիրո և ներդաշնակության մեջ (քո նմանը ինչ գիտի` ինչ է սերը), այլ առավելությունդ համարեցիր դավաճան Հուդայի նման մի քանի արծաթով խեղաթյուրել Մայր Աթոռի տարածաց մարդկային մեծ դրսևորում պարունակող հաղորդագրությունը։ Մարդկային էթիկայի և բարոյականության չափանիշները անտեսելով զազրախոսեցիր նաև ասելով, իբր թե Կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս դատապարտյալների առողջական վիճակը։

Լսիր և իմացիր ուրեմն դավաճան հուդա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարիներ ի վեր հոգ է տանում բազմաթիվ դատապարտյալների՝ հոգևոր քարոզչություն իրականացնելով կալանավայրերում, սոցիալական բազմաթիվ օգտակարություն բերում նրանց ընտանիքներին։

Մյուս զառանցանքներիդ չեմ անրադառնում, որովհետև իմաստուն խոսքն ասում է. «Հաչացող շան ետևից քար չեն գցում» կամ ինչպես Աստվածաշունչն է ասում. «Մարգարիտը խոզերի առջև չեն նետում»։

Առայժմ այսքանը։ Պապանձվեք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով