«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տուգանեցին միայն մի բանի համար ,որ մարդիկ ապրուստի միջոց չունեն

2 օր առաջ ՔՊ նիստ է եղել ,հավաքված են եղել ՔՊ անդամները ,այդ թվում նաև գլխավոր պարետը : Երևի որոշ մարդկանց մոտ հիշողության կորուստ կա : Նախ հիշեցնեմ ,որ երբ ամբողջ աշխարհը կարանտինից էր խոսում ,վարակից , կային մարդիկ ԱՅՈ բղավելով երթեր էին անում,այցելում էին մարզեր : Սա հիշեցման կարգով : «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տուգանեցին միայն մի բանի համար ,որ մարդիկ ապրուստի միջոց չունեն և ուզում են աշխատել : 100 000 դրամով տուգանում են մարդկանց ,ովքեր դուրս են գալիս օրվա հաց վաստակելու ,մարդկանց` որոնց ամսեկան աշխատավարձը նույնիսկ այդքան չէ : Մարդիկ հարազատ են կորցնում և վախում են գնան հուղարկավերության ,քանի որ պարետը արգելել է 20 հոգուց ավել որևէ տեղ հավաքվելը ,ինչպես նաև սահմանվել է 2 մ. սոցիալական հեռավորություն պահպանել : Իսկ ՔՊ նիստ կարելի է , ասեմ ավելին ներկա են եղել ՔՊ- ի բոլորը անդամները ,այդ թվում նաև գլխավոր պարետը :Պարզվում է այս սահմանափակումները միայն սովորական քաղաքացիներին է վերաբերվում ,իսկ ահա եթե ՔՊ անդամ չես նույնիսկ տեղաշարժդ է սահմանափակ և տոտալ հսկողության տակ :

Արդար որոշում է ,չէ որ  արտակարգ դրություն է ` այ բայց պարետին կխնդրեյի ,որ ՔՊ նիստի յուրաքանչյուր մասնակցին տուգանեին և գումարը ուղղեին սահմանամերձ գյուղերում ապրող չքավոր բնակիչներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով