Չիրականացված «վիրահատություն»,որը տևեց մեկ տարի.Վահան Բաբայան

Սա Փաշինյանի վեթթինգ անցկացնելու մասին հայտնի ջղայն ելույթն է,որը նա ունեցել է 2019թ մայիսին:
Գրեթե մեկ տարի անցավ,բայց այս ելույթում հնչեցրած որևէ քայլ փաստորեն չիրականցվեց:Այս ելույթը հրապարակելու պատճառ հանդիսացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքերը, որ վեթինգ որպես այդպիսին չի լինելու։ «Բարեվարքության կանոնների ստուգումը և վեթինգը խիստ բովանդակային տարբերություններ ունեցող գործընթացներ են։ Վեթինգն ամբողջությամբ այլ գործողություն և գործընթաց է, որը ենթադրում է այլ գործիքակազմ, իսկ բարեվարքության ստուգումը լրիվ այլ դասակարգում ունեցող գործողություն է»։

Նա նաև նշել է,որ գործող դատավորների նկատմամբ նախատեսված չէ պատասխանատվություն կիրառելու կամ պաշտոնավարումը դադարեցնելու գործողություն։ «Ներկայացված նախագծով և դրան կից փաթեթների այլ օրենքներով որևէ նման գործողություն չի նախատեսվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով