Ալեն Սիմոնյանը գուցե ակնարկում է, որ ԱԺ-ն կարող է ինչ-որ գործընթաց նախաձեռնել կաթողիկոսի փոփոխության հարցով. Չալաբյան

Ապրիլի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր գրառման մեջ նշել է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխությունը, գուցե ակնարկելով, որ արտակարգ դրության ավարտից հետո, Ազգային ժողովը կարող է նույնիսկ ինչ-որ գործընթաց նախաձեռնել այդ հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս կապակցությամբ, պարոն Սիմոնյանին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 17-ի

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, պարոն Սիմոնյանը պետք է հարգի Սահմանդրությունը և երաշխավորի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեության ազատությունը, և իր հայտարություններով չփորձի միջամտել նրա գործունեությանը։

բ) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ի

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, պարոն Սիմոնյանը պետք է ևս մեկ անգամ հարգի Սահմանադրությունը և ճանաչի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի հոգևոր կյանքում, և չփորձի նսեմացնել այն՝ եկեղեցու վեհափառ հայրապետին ուղղված արհամարական արտահայտություններով։

Որպես հայ քրիստոնյա, լրացուցիչ իմ կողմից նշեմ, որ եկեղեցին ոչ միայն նրա հովիվներն են, այլևս իմ պես բազմաթիվ հավատավոր մարդիկ, և եկեղեցուց դուրս որևէ մեկը իրավունք չպետք է վերապահի իրեն մեր անունից խոսել, կամ էլ մեզ ցուցումներ տալ։ Իրականացրեք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները, և մի փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքերը կարծես լավ չեք գիտակցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով