ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում. Yerevan.Today

ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է YerevanToday-ի հրապարակած տեղեկությունը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում հեղափոխական պաշտոնյաներից մեկի կողմից թույլ տրված չարաշահումների մասին: Ավելին, ԱԱԾ-ից ստացված պաշտոնական նամակում ակնարկվում է ոչ թե մեկ անձի, այլև նույն գործով շղթայաբար անցնող պաշտոնատար այլ անձանց կողմից թույլ տրված չարաշահման դեպքի մասին:

Սակայն, ընդգծենք, միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ արդյո՞ք չարաշահողը հրաժարականով համակարգից հեռացած փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է ու ինչպես հրապարակվել էր՝ եվրամիության ծրագրով յուրացրած շուրջ կես միլիոն դոլարի գործով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԱԾ-ն մերժում է տեղեկատվության տրամադրումը՝ հիմնավորելով, որ այս օրերինն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող սույն գործով հայցվող տեղեկատվությունը հրապարակայնացնելը նպատակահարմար չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական նյութեր:

Ավելի վաղ YerevanToday.am-ը հայտնել էր, ԱՄՆ-ից անորոշ ժամամանակով հայրենիք է վերադարձել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, և չնայած արձակուրդի մասին իր պնդումներին, ասում են, կանչվել է հարցաքննության, ԱԱԾ-ում իր գործունեությանն առնչվող քրեական գործի նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ կծիկը բացվել է այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ստորագրած փաստաթղթերում ինչ-որ անճշտություններ է նկատել, որից հետո նաև Եվրոպայից հոսող ֆինանսներում լուրջ շեղումներ է նկատվել: Բացահայտումից հետո նախարարը, ըստ աղբյուրի, «պապկայով» շտապել է վարչապետի մոտ ու հենց այնտեղ էլ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հրաժարականի տեքստն է պատրաստվել, հրամցվել է Հարվարդում սովորելու մոտիվացիայով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատենք, Տիկին Անափիոսյանը երկար լռում էր և չէր մեկնաբանում իր անվանն շուրջ տարածվող տեղեկատվությունը, մինչդեռ նախարարության միջոցներից հանգամանալից մանրամասներ էին դուրս գալիս ԿԳՄՍ-ում հեղափոխական պաշտոնյաների «ախորժակի մասին»։ Եվ ահա, ԱԱԾ-ն փաստացի հաստատել է տեղեկատվությունը ՝ YerevanTodayին հասցեագրված նամակով:

ԱԱԾ-ի ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՖՈՏՈՅՈՎ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով