«Վարչապետի աթոռին նստած այս մարդն իր անվերջանալի լայվերով շարունակում է իր ավերիչ ծրագիրը». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաստորեն, մենք շատ սահուն գնում ենք այն ճանապարհով, որով ամբողջ հասարակությանը, բոլոր շերտերին մղում է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի աթոռին նստած այս մարդը իր անվերջանալի եւ թունոտ լայվերով իրականում շարունակում է իր ավերիչ ծրագիրը։ Ահա, սպառնաց, որ եթե ինքը ուզի, երկրում բեզպրեդել կլինի, եթե ինքը հոնքը շարժի, հասարակությունը սամասուդ կանի, հիշեց վենդետա բառը, իսկ մարդկանց ենթագիտակցությունը այլ կերպ է աշխատում, եւ շատերը ենթադրեցին, արդարացիորեն, որ Նիկոլը, ասելով վենդետա չի լինելու, իրականում ասաց հակառակը։

Նրա փողոցային բառապաշարը հետզհետե ավելի ու ավելի խուլիգանական է դառնում։ Երբ երկու տարի առաջ ներարկվեց կարգախոս՝ «ոստիկանը մերն է», այն ժամանակ մարդիկ շատ միամիտ եզրահանգումների եկան, մինչդեռ սահմանադրական կարգի տապալման այդ գործընթացում քիչ չէին նաեւ հանցագործ, քրեական տարրերը, քրեական ենթամշակույթ կրող տարրերը, որոնք անթաքույց աջակցում էին իշխանափոխության գործընթացին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու երբ կարգախոսը տարածվեց՝ ոստիկանը մերն է, ոչ ոք չզգաստացավ, իսկ հանցագործները եւ երկիրը կործանման տանելուն միտվածները ոգեւորվեցին։ Սրան հաջորդեց ԼԳԴԲ ներկայացուցիչների հարձակումները ոստիկանական բաժանմունքների վրա, եւ ոչ ոք չպատժվեց, սրան հաջորդեց ամբոխի ներխուժումը ոստիկանական բաժանմունքներ, ոչ ոք չդատապարտվեց, սրան հաջորդեց, այն, որ ոստիկաններին, առհասարակ՝ համազգեստ կրող անձանց հանդեպ սկսվեց խայտառակ ծաղր ու ծանակ, հիշեք մաքսային աշխատողին եւ դրոշի պատմությունը։

Եվ ահա, ոստիկանները՝ ոստիկանապետի գլխավորությամբ, կանգնած են Գավառի հիվանդանոցի մոտ եւ ինչ-որ մարդիկ անարգել ներխուժում են հիվանդանոց, երկու մարդ են մորթում, բառի ուղղակի իմաստով եւ անարգել հեռանում են։ Իսկ ոստիկանապետը եւ նրա շուջը խմբված հաստագլուխները երեւի այդ պահին ականջներով ծափ էին տալիս։ Նույնիսկ, եթե 500-ն էին, հետո ինչ, իսկ եթե վաղը 1000 մարդ դուրս գա փողոց ու աջուձախ կոտորի, դուք ի՞նչ էք անելու՝ մեխի գլո՞ւխ եք։

Ոստիկանները երկու տարի շարունակ կատարում են իշխանության ապօրինի հրահանգները՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելը, փողոցներում շրջափակելը, հորինված գործեր հարուցելը, մարդկանց առանց դատ ու դատաստան ազատազրկելը, դատական համակարգի հանդեպ ցինիկ վերաբերմունքը, դատավորներին քաշքշելը, «վնգստացող» անվանելը, եւ այլն, նույն այդ ոստիկանները հասկանում են, որ վաղը գուցե եւ իրենց հանդեպ տեղի կունենան այս ապօրինությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա է նաեւ պատճառներից մեկը, որ ոստիկանները չեն գնում վտանգին ընդառաջ եւ չեն կատարում իրենց մասնագիտական պարտքը՝ ապահովել բնակչության անվտանգությունը։ Դա նույն է, եթե վիրաբուժը ձեռքերը ծալած կանգնի հիվանդանոցի բակում եւ սպասի, թե հիվանդը երբ կմահանա։

Եվ, ամենակարեւորը․ Նիկոլը ոչինչ հենց այնպես չի անում, անգամ, երբ աշխատում է ինքը իր դեմ։ Հիմա կսկսվի՝ ոստիկանությանը բարեփոխումներ են պետք, ոստիկանությանը էս է պետք, էն է պետք։ Ոչինչ էլ պետք չէ, պետքէ բարեխիղճ կատարել մասնագիտական պարտքը։ Վերջ։

Եվ, չեմ կասկածում, Նիկոլը այս ոստիկանական անգործությունը եւս հատուկ է կազմակերպել, ՆԳ նախարարություն ստեղծելու իր պլանը իրականացնելու համար։ Չկասկածեք, շուտով նա լայվ մտնի եւ կասի, տեսա՞ք, ժողովուրդ ջան, ոստիկանությունը այլեւս չի կարողանում աշխատել, դրա համար պետք է շտապ ստեղծել ՆԳ նախարարություն, բյուջեից միլիարդավոր գումարներ դնել դրա մեջ, որ դուք ավելի ապահով լինեք։ Իրականում, այդպիսով նա փորձելու ինքը իրեն ապահովել․․ Սա է Նիկոլը․․Եւ՝ սա էր Նիկոլը․․․ Նա միշտ նույնն է․․․

Հ․Գ․ Չեմ զարմանա, ամենեւին, որ կսկսեն լրատվամիջոցներին մեղադրել, չափազանցված լուրեր տարածելու համար, չկա այդպսի բան, դուք չափն անցնում եք, եւ լրատվամիջոցներին մեղադրելուց առաջ նայեք ձեր սեփական լրատվամիջոցին․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով