Daily Archives: 26.04.2020

Իշխանության խոստումների մասին

Այն, որ գործող իշխանությունն իր խոստումների հիմնական մասը չի կատարել ու չի էլ կատարելու, վաղուց ենք համոզվել։ Իսկ «100 փաստերի» մասին պարբերաբար ասուլիսներում թվարկվող քայլերի մի մասն իրականության հետ կապ չունեն, մյուս մասն անչափելի են, իսկ մնացած մասն էլ այնքան անկարեւոր են, որոնց մասին նույնիսկ վարչության պետի մակարդակում խոսելն է անտեղի։ Որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել… Կարդալ ավելին »

Պոպուլիզմի գնի և ճգնաժամը նվազագույն կորուստներով հաղթահարելու ճանապարհի մասին

Կորոնավիրուսային համաճարակը հատկապես հարվածում է պոպուլիստ իշխանություն ունեցող պետություններին ու այդ պոպուլիստներին իշխանության բերած ժողովուրդներին։ Վերջիններս վճարում են իրենց առողջությամբ կամ կյանքով։ Պոպուլիզմն ազգություն չի ճանաչում։ Բոլոր տեղերում էլ պոպուլիստները ձեռքերը վեր են բարձրացրել կորոնավիրուսի առաջ։ Հակաէլիտիստական լոզունգներով իշխանության եկած պոպուլիստները ցույց են տալիս իրենց անարդյունավետությունը համաճարակի դեմ պայքարի գործում։ Դա ապացուցված է թվերով։ Ըստ https://www.worldometers.info/coronavirus/ –ի… Կարդալ ավելին »

Քանի որ Սեդա Սաֆարյանը կասկած ունի, որ դեպքը կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ, ապա այս հարցը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու ենթակա հարց. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, նշել է. «Ցանկացած պարագայում է դատապարտելի բռնությունը, որ ըստ հրապարակումների՝ կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ: Քանի որ… Կարդալ ավելին »

Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք. Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում

Ուկրաինայում ՀՀ դեպսանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ #SkyUp ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն և ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք. «Սիրելի հայրենակիցներ, Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը: Շնորհակալ… Կարդալ ավելին »

Երևանում 44-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մելիք Մ-ն իր վարած Audi մակնիշի 10 ZC 100 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Կուրղինյան փողոց տանող ճանապահարհատվածում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Գ-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 69 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1746 է. մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել

Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին օրվա ընթացքում մահվան դեպքեր չեն արձանագրվել: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է: Մեկ օրում առողջացածների թիվը 30 է, ընդհանուր առողջացածներինը՝ 833 փաստացի բուժվողներինը՝ 885: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17931 քաղաքացի:

Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորները պոկվել ու թափվել են բնակչի տան վրա. նախնական տեղեկություններով տուժածներ չկան

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ… Կարդալ ավելին »

Կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

  Ապրիլի 25-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության… Կարդալ ավելին »