Daily Archives: 19.04.2020

Որ ուսանողներին աջակցություն կտրամադրվի. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ուսանողներին տրվող աջակցության մանրամասների մասին: «Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին, հետեւյալ սկզբունքով. 1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական… Կարդալ ավելին »

Այսօրվա իշխանությունը մարտահրավեր է մեր ազգային ինքնությանը․ Գևորգ Գևորգյան

Արդեն ձգվում է երկու տարի ինչ ներկա ապազգային իշխանությունը իր բոլոր քայլերով և արարքներով աղավաղում է իրական մեր պատմությունը, մեր տեսակին մեր ազգային ինքնության,ը և կարելի է ասել այսօրվա իշխանությունը մարտահրավեր է մեր տեսակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական-հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։ «Երկրորդ նախագահի վերաբերյալ, մենք ասել ենք, բոլորիս ակնհայտ է, որ սա… Կարդալ ավելին »

Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Shamshyan.com–ը գրում է․ « ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamsyan.com-ի փոխանցմամբ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում… Կարդալ ավելին »

Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը բացահայտեց խոտան կադրերի արտահոսքի մեղավորին

Երեկվանից համացանցը բուռն մեկնաբանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռուստաուղերձից հետո համացանցում հայտնված խոտան կադրերը և գուշակումներ անում, թե ո՞վ կամ ովքե՞ր են “ուտեչկայի” հեղինակները… Զարմանալիորեն փաշինյանամերձ զանգվածը փորձում է ամեն ինչ տանել հուզական և բարոյական դաշտ ու մանկամիտ մեկնաբանություններով պաշտպանում է իրենց կուռքին՝ համոզելով մարդկանց, որ Փաշինյանն էլ բոլորիս նման մարդ է, ով հազում… Կարդալ ավելին »

Նիկոլ ջան, դու քո անձնական լայվերով յոլա գնա, քո «նվիրյալներից» խեր չկա, մի օր է լ հանկարծ սեփական փողկապդ ուտելիս ցույց կտան

Հետեւում եմ Փաշինյանի ուղիղ եթերի շուրջ առաջացած իրարանցմանը, իրոք, շատ տգեղ եւ ոչ պրոֆեսիոնալ բան է կատարվել։ Ցանկացած ընդդիմություն սրանց կօգտվեր, ինչպես եւ օգտվում է, իսկ ինչո՞ւ եք զարմանում։ Նորմալ է, այո, եւ ՝բնական։ Ինչո՞ւ չէիք զարմանում եւ վրդովվում, երբ նախկին իշխանությանը, նախկին պատգամավորներին կամ նախարարներին դահլիճում նստած նկարում էիք, իբր՝ քնած, աչքերը խուփ, անհարմար,… Կարդալ ավելին »

Մարդիկ ավելի ու ավելի շատ են զգում, որ եկեղեցին հենց իրե՛նք են, հենց մե՛նք ենք, այլ ոչ միայն սքեմ հագած մեր եղբայրները

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան փաստ է. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել։ Հայ Եկեղեցին՝ որպես ընդամենը ծիսական արարողություններ իրականացնող կառույց համարողները հիմա շատ ավելի քիչ են, քան երբևէ՝ անկախության շրջանում։ Մարդիկ ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Եկեղեցու ավանդությամբ, դավանանքով, կանոնակարգությամբ, ծիսակարգի խորքային իմաստով։ Մարդիկ… Կարդալ ավելին »

«Վարչապետի եթերների ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐ ՊՐՈՏՈԿՈԼՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ». Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց անկեղծ շատ անդուր մոմենտ է, շատ: Չի կարելի, ուղղակի չի կարելի: Միլիոն անգամ ուղիղ եթերի ենք նախապատրաստվել ու այո, չի եղել մի անգամ, որ եթերից առաջ կադրում նստած կամ կանգնած մարդիկ ջուր չխմեն, չհազեն, չուղղեն փողկապը և այլն: Դա նորմալ է, ՆՈՐՄԱԼ: Ուղիղ եթերը միշտ… Կարդալ ավելին »

Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել․ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել

Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: Այս մասին ասված է Հանրային Հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ։ «Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն… Կարդալ ավելին »

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք. ընդհանուր գրանցված դեպքերի թիվը 1291 է

Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, ապաքինվել է 22 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 1291 է: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 726 է: Մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի: Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի ժամը 10:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման… Կարդալ ավելին »