ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք. ընդհանուր գրանցված դեպքերի թիվը 1291 է

Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, ապաքինվել է 22 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 1291 է: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 726 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի:

Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով