Daily Archives: 11.04.2020

Մարտունու հիվանդանոցում պետք է մեկուսացնել 100 աշխատողի, ինչը նշանակում է փակել հիվանդանոցը. Infoport

Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Մարտունու բնակիչը 10 օր շարունակ թոքաբորբով գտնվել է Մարտունու հիվանդանոցում, մինչդեռ այդ օրերի ընթաքում նրան կորոնավիրուսի թեստ չեն արել։ Մարտունու բժիշկների փորձերը հիվանդին Երևան տեղափոխելու, կասեցվել են Երևանի պատասխանատու պաշտոնյաների կողմից, և ահա վերջապես, հաշվի առնելով որ հիվանդի վիճակը գնալով վատանում է, նրան տեղափոխել են Երևան և… Կարդալ ավելին »

Կառավարությունը շարունակում է ՝և մեխին, ՝և նալին խփելու անլուրջ քաղաքականությունը

Կառավարությունը շարունակում է ՝և մեխին, ՝և նալին խփելու անլուրջ քաղաքականությունը: Մի կողմից հայտարարում են, թե իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու արտակարգ դրություն են երկարաձգում, իսկ մյուս կողմից էլ մտադիր են բացելու այնպիսի ռիսկային ոլորտի գործունեությունը,ինչպիսին տեքստիլ և հագուստի արտադրությունն է: Ով էս մարդկանց գործունեությունից գլուխ հանի արժանի է Նոբելյան մրցանակի: Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից

Նիկոլ Փաշինյանի «ժուժկալ » պայքարը կորոնավիրուսի դեմ և 7 միլիոն դոլարանոց հանրաքվե անցկացնելու ցանկությունը.Նարեկ Միրզոյան

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ դեռ երկար ժամանակ՝ մասնավորապես 1-2 տարի, հնարավոր չի լինի վերադառնալ նախկին կյանքին։ Աշխարհի պետությունները միջոցներ են փնտրում սպասվող տնտեսական ճգնաժամը մեղմելու ուղղությամբ: Կորոնավիրուսը արդեն իսկ հսկայական վնասներ է հասցրել ՀՀ տնտեսությանը և վիճակը գնալով ահագնանում է։ Նման իրավիճակում բոլոր երկրների կառավարությունները միջոցներ… Կարդալ ավելին »

Ինչպես պետք է նշվեն մեծ եղեռնի տարելիցն և մայիսյան եռատոնն արտակարգ դրության երկարաձգված ռեժիմի պայմաններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նաև, թե ինչպես պետք է նշվեն մեծ եղեռնի տարելիցն և մայիսյան եռատոնն արտակարգ դրության երկարաձգված ռեժիմի պայմաններում։ «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ունենք մեզ համար սրբազան օրեր՝ դա ապրիլի 24-ն է և մայիսին նշվող Շուշիի ազատագրման և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը: Մեր եզրակացությունն այն է, որ… Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է. ամուսինն էլ Երևանում է մեկուսացված. news.am

Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար  Ռոբերտ Խաչատրյանը: «Նա գյուղում չէր, Մարտունի քաղաքի  հիվանդանոցում պառկած  բուժվում էր , կարծեմ թոքաբորբ ուներ: Ապրում էր անկողնային հիվանդ կիսուրի հետ եւ երկու անչափահաս երեխաների հետ: Ամուսինը արտագնա աշխատանքի էր, սակայն վերադարձել էր ու հիմա մեկուսացման մեջ է Երեւանում»,-ասաց… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են կորոնավիրուսի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։ Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության… Կարդալ ավելին »

Խի՞ եք խաբում, սովից կոտորվում ենք․ ողբերգություն՝ Բաթոյանի էջում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Լուր է ավետում ֆեյսբուքյան իր էջում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը․ Զարուհի Բաթոյան․ «Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2.307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188.732.000 դրամ»։ Ա՜յ քեզ զարմանք․ ոչ ոք չի հավատում, որ դա կարող… Կարդալ ավելին »

«Ինչքա՞ն ժամանակ եք որոնելու անհետ կորածին…».Գևորգ Պետրոսյանը`Աննա Դանիբեկյանի մասին

Գևորգ  Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առողջություն մաղթելու փոխարեն… Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում , քննադատում ու հեգնում եք: Բա եղա՞վ… Ախր հասկացեք, եթե նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը, բա որ՝ Աստված չանի՝ հանկարծ մի ավելի… Կարդալ ավելին »

Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ արձակել է 1200 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը․ մարզպետ

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նշենք, որ Գեղրքունիքը մինչև այս պահը միակ մարզն էր, որտեղ չկար կորոնավիրուսով վարակման դեպք։ «Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք…»,-գրել է մարզպետը։