Daily Archives: 08.04.2020

«Եզրակացություն. այս երկու մարդը չեն փոխվելու».Աղվան Վարդանյան

ԵՐԿՈՒ ՄԱՐԴՈՒ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ Ինչ կատարվեց երեկ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց։ Վերնագիրը՝ «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Իրեն պատկանող ilur.am կայքում։ Ոչ իրեն բնորոշ՝ հապճեպ-վատ տեքստ է, ամենևին ոչ ոսկեղենիկ։ Միտք բանին չեմ պատմելու։ Կարդացել եք-կարդացեք։ Նիկոլ Փաշինյանին պատկանող armtimes.com կայքը այն թողարկեց «Նա հարվածում է թե առջևից, թե կողքերից, թե թիկունքից, թե օդից» կոպիտ-բանսարկու վերնագրով։ Հետո,… Կարդալ ավելին »

«Խրատեիք Նիկոլին, որ հերոսների կեղծ պապիկներին չի կարելի օգտագործել վարչապետ դառնալու համար».Աննա Մկրտչյան

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը միգուցե մտածելու տեղիք տար, եթե իհարկե ուղերձների հասցեատերերն արդար և անկեղծ ընտրված լինեին։ Օրվա քաղաքական իշխանության կողքին համախմբվելու կոչն ուշացած է։ Լավ կլիներ, որ այդ կոչը հնչեր ու խրատեր Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս մշտապես թքած ուներ երկրի ներքին և արտաքին ցանկացած խնդրի վրա։ Նրան, երևի, խրատել եք, որ ցանկացած իրավիճակում ոչ… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի ժամը 13:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ… Կարդալ ավելին »

ՀՀ 290 հազար քաղաքացիների վարկային արձակուրդ է տրվել 9.3 մլրդ դրամի չափով. Նիկոլ Փաշինյան

  Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»,-գրել է վարչապետը:

«Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում».Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է. «Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք… Կարդալ ավելին »

Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին

Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով: Այս մասին հայտնում են   Արցախ… Կարդալ ավելին »

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8.672-ի

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1175 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8 հազար 672-ի: Վարակվածության դեպքեր արձանագրվել են երկրի 81 շրջանում: Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, միայն Մոսկվայում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 660-ով:

«Հանդուրժողականության մթնոլորտի ներքո վերադարձնել ադրբեջանցիներին Քարվաճառը».Արթուր Դանիելյան

1993 թվին Տեր-Պետրոսյանը կոչ է արել ՀՀ երկրորդ նախագահին դադարեցնել կատաղի մարտերը ադրբեջանական զինուժի դեմ և հանդուրժողականության մթնոլորտի ներքո վերադարձնել ադրբեջանցիներին Քարվաճառը: Ամենահոռին էն ա, որ սա լրիվ ճիշտ ա: #վիժվածք Արթուր  Դանիելյանի  ֆեյսբուքյան էջից

Վթար Ավան վարչական շրջանում. կա տուժած

Ապրիլի 8-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խուդյակովի փողոցի թիվ 176 շենքի մոտակայքում… Կարդալ ավելին »

«Կախարդների գերագույն քուրմ ԼՏՊ-ն շատ լավ է հասկացել…».Կարմեն Դավթյան

  -Չեմ հասկանում` գիտեք պարապ եմ. -Որ նստեմ անվերջ թիթեռ նկարեմ. -Էս անգամ ջինակերպ` շշից դուրս պոռթած ԼՏՊ-ի պահով. Հ.Գ. -Ընկերներ. -Չե՞ք հասկացել: -Հոդվածը առաջին տողից մինչեւ վերջ` -Նիկոլի դեմ է. ա/.Ոչ մի անգամ Նիկոլի անունը չի տրվում. չկա նա… -Կախարդների գերագույն քուրմ ԼՏՊ-ն շատ լավ է հասկացել. -Երկրումն առկա վիճակից, Նիկոլի վերջին լայվից ու… Կարդալ ավելին »