Daily Archives: 08.04.2020

«Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա».Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քաղաքացիական ավիացիայի շուրջ ծավալվող իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու նրա, ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի պաշտոնից ազատվելուն: Գրառւոմն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հայկական քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի հետ միասին մինչև վերջ քանդելուց և Եվրոպայում հայկական քաղավիացիան որակազրկելուց հետո էլ վարչապետը, «երկու ոտքը մեկ կոշիկի դրած», փորձում է իր «ճիշտն»… Կարդալ ավելին »

Եթե ինքնամեկուսացածը լքում է մեկուսացման վայրը, ոստիկանությունն ազդանշան է ստանում

Եթե տանն ինքնամեկուսացման հրահանգ ստացած անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը հաղորդագրություն է ուղարկում ոստիկանություն։ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։ «Անձի գտնվելու վայրի մասին մենք ինֆորմացիա ենք ստանում բջջային օպերատորներից, ինչպես նաև տվյալ անձի տեղաշարժման կոորդինատներն ենք ֆիքսում։ Երկու դեպքում էլ հաղորդագրություն… Կարդալ ավելին »

Էդ 60 անց տատիկները ոնց՞են փողոցում բանջարեղեն վաճառում առանց դիմակ և ձեռնոց

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը  գրում է «Լավ էլ արտակարգ դրությունա,էդ 60 անց տատիկները ոնց՞են փողոցում բանջարեղեն վաճառում առանց դիմակ և ձեռնոց կամ փողոցում սիգ վաճառող տարեց մարդիկ բա տուգանողները ուր՞ են»:

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն արդեն իսկ ցույց է տվել, որ հիմա ինքն արդեն ամուլ է և ոչինչ չի կարող անել, և սա շատ լավ հասկանում է Տեր-Պետրոսյանը». Աղասի Ենոքյան

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղերձով էր հանդես եկել` ուղղված հայ հասարակությանն ու քաղաքական ուժերին: 168.am-ի խնդրանքով քաղաքագետ Աղասի Ենոքյանը մեկնաբանեց Առաջին նախագահի կոչի առավել ուշագրավ դրվագները: – Իր ուղերձում Լևոն Տեր Պետրոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իշխանությունների անասելի ջանքերին, ասում է. «Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն, պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ»։ Ո՞ւմ նկատի ունի Առաջին նախագահը, Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ ընդդիմադիր ուժերը պատերազմ են մղում իշխանությունների դեմ: Ո՞րն է դրա տրամաբանությունը: Չէ՞ որ վարակը կարող է բոլորին պատուհասել` դիմադիր թե ընդդիմադիր: – Եթե նկատի ունենանք, որ ընդդիմադիր ուժերը պատերազմ են մղում իշխանությունների դեմ, ապա դա… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը   հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասվում է. «Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Այն զեկուցվել է նախագահ… Կարդալ ավելին »

«Նա ուղղակի խնդրում է չխանգարել Քաջ Նազարին քանդել հիմնովին մեր Հայրենիքը».Միհրդատ Մադաթյանը`Լևոն-Տեր Պետրոսյանին

Տիկնայք և Պարոնայք Որքան հասկանում եմ պրն. Փաշինյանը սկսում է հասկանալ, որ պոպուլիզմով ոչ միայն երկիրը տանում է կործանման, այլև, ինչը իր համար ավելի կարևոր է, դա սկսում են հասկանալ նույնսկ իր մոլի հետևորդները։ Նա օգնության է կանչել իր ունեցած ծանր արտիլերիան, իր հոգեհորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ծերուկը խնդրում է «չքլնգել» իշխանությանը՝ «Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն… Կարդալ ավելին »

«Դուք պրոյեկտ եք և եկել եք մեր հայրենիքը վերջնականապես ու հիմնահատակ քանդելու համար».Մարինա Խաչատրյանը`Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Պարո՛ն Փաշինյան, Շուրջ երկու տարի առաջ, երբ գալիս էիք իշխանության, ես այն եզակի մարդկանցից էի, որ տեղյակ էր. Դուք պրոյեկտ եք և եկել եք մեր հայրենիքը վերջնականապես ու հիմնահատակ քանդելու համար։ Վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը համոզվեց վերը նշածս հանգամանքում, քանզի մատնվել է սովի, անտարբերության և արդեն մոտիկից է զգում մահվան… Կարդալ ավելին »

Կյանքը ցույց տվեց, որ օրենքով սհմանված արտակարգ միջոառումները, որոնք նախաձեռնել էր 2008 թ. ողբերգական իրադարձությունների ժամանակ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, ավելի քան արդարարացված է

Գարեգին Պետրոսյանը    ֆեյսբուքյան իր էջում գրում է -Կյանքը ցույց տվեց, որ օրենքով սհմանված արտակարգ միջոառումները, որոնք նախաձեռնել էր 2008 թ. ողբերգական իրադարձությունների ժամանակ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, ավելի քան արդարարացված է. 1. Որքան էլ այսօր կորոնավիրուսը նույնացնեն պատերազմի հետ (պատերազմական պայմաններում Արցախում դժվար թե ընտրություններ կազմակերպվեին) և արդարացված համարեն արտակարգ դրության խստագույն ռեժիմը, վիրուսից Հայաստանում… Կարդալ ավելին »

«Ճակատի թիկունքում են գտնվում նաև մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները». Արթուր Ղազինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

 Արթուր  Ղազինայնը  ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը: «Հարգանքներս պարոն Նախագահ, Չեմ թաքցնի, սպասում էի Ձեր խորաթափանց մտքերին և ուղենիշային նշանակություն ունեցող գաղափարներին։ Երկար սպասելուց հետո երեկ պատիվ ունեցա ընթերցել Ձեր ստորագրությամբ հրապարակված հոդվածը, որում առաջ քաշված թեզերի և ելակետային դրույթների հետ դժվար էր չհամաձայնել։ Մասնավորապես ամբողջովին կիսում եմ Ձեր… Կարդալ ավելին »