Daily Archives: 02.04.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. հիվանդանոցի տնօրեն

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը` հղում անելով հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայային: «Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել,… Կարդալ ավելին »

«Նշանակեք փորձ ունեցող և գործից հասկացող նախարար».Վահան Բաբայան

Նշանակեք փորձ ունեցող և գործից հասկացող նախարար Առաջարկում եմ քաղաքական տարաձայնությունները գոնե առողջապահության ոլորտում մի կողմ դնել: Նշանակել նոր նախարար,արհեստավարժ,փորձառու մարդ քանի դեռ շատ ուշ չէ: Արա Բաբլոյան,Արմեն Մուրադյան,Հարություն Քուշքյան ու էլի շատ հեղինակավոր բժիշկներ վստահ եմ ՀՀ-ում կան նման մարդիկ մի հապաղեք… Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի խոսնակը: 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ: Արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիսի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաև՝ դպրոցի… Կարդալ ավելին »

Փա´ռք ու պատի´վ մեր Հերոս տղերքին, խոնարհումս Հերոս մարտիրոսներին

2016թվականի ապրիլի երկուսին, Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ագրեսոր հակառակորդը մարտական գործողություններ սկսեց, և վախկոտին բնորոշ հին ձեռագրով խոշտանգումների ենթարկեց խաղաղ բնակչությանը։ ադրբեջանը իր ցինիկ քաղաքականությանը հավատարիմ՝ լկտիաբար խախտեց 94-ի զինադադարի համաձայնագիրը և այդ քայլով ոտնձգության ենթարկեց նաև Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գաղափարը: Սա ամբողջ թափով, լայնածավալ պատերազմ սկսելու թուրքի առաջաբանն էր։ Չորս օր կենաց ու… Կարդալ ավելին »

«Կարոտել եմ թե՜ Նախագահ Քոչարյանի և թե՜ Նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակվա Հայաստանին, որում մենք պարծենում էինք դրսում տեղի ունեցած փայլուն դիվանագիտական հաղթանակներով».Արա Վարդանյան

  2016 թվականի ապրիլին ադրբեջանը փորձ կատարեց լայնամաշտաբ ագրեսսիայի միջոցով տիրանալ մեր պատմական հայրենիքի մեծ հատվածին։ Մի քանի օր տևած ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանի բանակը ետ շպրտվեց։ Մեր փառահեղ բանակը կրկին ապացուցեց իր, կովկասում ամենամարտունակ լինելու փաստը։ Մեր բանակի թե՜ սպաները և թե՜ զինվորները գործեցին բառիս բուն իմաստով հրաշքներ։ Այս հաղթանակը պետք է ստանար իր… Կարդալ ավելին »

«Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով».Արփինե Հովհաննիսյան

  Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։ Ապրիլի 2-ին տղաները զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազատության, հանուն մեզ բոլորիս։ Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում, խաղաղություն հնարավոր է այնտեղ,… Կարդալ ավելին »

«Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից ներկայացված քառօրյա պատերազմի մասին այսօրվա տեսանյութից հետո ապրիլյան հանձնաժողովը կարող է լուծարվել:».Վահան Բաբայան

Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից ներկայացված քառօրյա պատերազմի մասին այսօրվա տեսանյութից հետո ապրիլյան հանձնաժողովը կարող է լուծարվել: Այսօրվա ֆիլմը տալիս է փաստական բոլոր այն հարցերի պատասխանը,որը շատերին հետաքրքրում էր: Մնացածը բամբասանքի և էժան մանիպուլյացիաների ժանրից է: Փակեք էդ ամոթալին հանձնաժողովը և գնացեք տուն: Հ.Գ. Ասեմ նաև, որ հետաքրքրությամբ սպասում ես նաև TV5-ի եթերում երկմասանոց վավերագրական ֆիլմին:… Կարդալ ավելին »

Արայիկ Գրիգորյանը բնակիչներին հատկացրել է բարձր տեսակի սպիրտ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց

Տարբեր համայնքների ֆեյսբուքյան էջերում տեղեկություններ և լուսանկարներ են տարածվել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Գրիգորյանը այս օրերին Արարատի մարզի շուրջ 30 համայնքերի բնակիչներին հատկացրել է բարձր տեսակի սպիրտ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց։ Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ գործարար Արայիկ Գրիգորյանը Արարատի քաղաքապետարանին է հատկացրել օղու սպիրտ: Տրված օգնությունը ըստ նպաստառուների ցուցակի բաժանվեց 197… Կարդալ ավելին »