Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. հիվանդանոցի տնօրեն

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը` հղում անելով հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայային:

«Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել, սակայն, ինչպես երևում է, սա նույնպես դրսից բերված դեպք է: Մեր հիվանդանոցում 36 վարակակիր կա»,-տեղեկացրել է Էզուգբայան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով