Daily Archives: 02.04.2020

Արցախում երեկվա դրությամբ մեկուսացված 2 քաղաքացիների և այսօրվա ընթացքում ևս 1 քաղաքացու կորոնավիրուսի թեստի արդյունքը եղել է բացասական․ Տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը։ «Երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական: Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով: Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին հաղորդում են վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար: «Նշված գումարով նախատեսվում է… Կարդալ ավելին »

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային… Կարդալ ավելին »

Զանգահարում ենք այն անձանց, ովքեր, այսպես ասած, ընկել են «կարմիր» գոտի. Ավինյան

Փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ այն անձինք, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ, զանգեր են ստանալու Կառավարության տեղեկատվական կենտրոնից՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և համաճարակաբաններից կողմից: «Խնդրում եմ, այն անձինք, որոնք ունեն ցուցում ինքնամեկուսացման, խստորեն պահպանեն այդ ռեժիմը, քանի որ նույնիսկ այն պարագայում, երբ այս փուլում իրենց մոտ հիվանդության որևէ… Կարդալ ավելին »

Մենք կոչ ենք անում կողմերին հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը և զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից

  Ես հուսով եմ, որ ընտրական գործընթացը չի վնասել մեր քաղաքացիների առողջությանը եւ հիմա էլ եմ կոչ անում իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդի առողջապահական անվտանգության ապահովման համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է գեներալ Վիտալի Բալասնայնաը։ Նա մասնավորապես նշել է. «Հարգելի՛ արցախցիներ։ Արցախի իշխանություններն ընդառաջ չգնալով մեր կոչերին և անտեսելով… Կարդալ ավելին »

«Խանութը փակվելու ա. մի հատ «Կրիկետ»-ի համար չեկ չեմ խփել». Քաղաքացու ահազանգը

Քաղաքացին ահազանգով դիմում է Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացին տեսանյութ է տարածել, որում հայտնում է, որ իր խանութը փակում են՝ չեկ չտրամադրելու համար: Տեսանյութին կից քաղաքացին գրել է. «Ես ունեմ 3 անչափահաս երեխա, իրենք խանութն են փակում, ինչ ա չեկ չենք խփել»:

Իշխանությունները պետք է գիտակցեն պահի լրջությունը. եկել է «սրբազան կովերին» դիպչելու ժամանակը

Ճգնաժամային իրավիճակները առավել ցայտուն են ի ցույց  դնում ցանկացած իշխանության՝ համարժեք քայլեր ու միջոցառումներ մշակելու և իրականացնելու կարողությունները։ Ակնհայտ է, որ այսօր աշխարյում ոչ մի կառավարություն ի զորու չէ կանխատեսել կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամի տևողությունը և հետևանքները։ Ակնհայտ է նաև, որ ինչպես բուն համաճարակի կանխարգելումը, հաղթահարումը, այնպես էլ երկրի բնակչության առաջնահերթ նվազագույն սոցիալական կարիքների բավարարումը… Կարդալ ավելին »

ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ գրասենյակը: «Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին․ 51 մլն. եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33… Կարդալ ավելին »

Բուրաստանի համայնքապետն ու ընտանիքի երեք անդամները վարակվել են կորոնավիրուսով․ նրանք մեկուսացված են

Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի երեք անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ կորոավիրուսի վարակ է հաստատվել։ Այս մասին այսօր tert.am-ը տեղեկացավ Աշոտ Թարվերդյանից: «Իմ առողջական վիճակը միջին է, կինս է մի քիչ վատ, շաքարային դիաբետ ունի. ջերմություն ունի, բայց դինամիկան դեպի դրականն է գնում: Ես Արտաշատի թերապևտիկ բաժանմունքում եմ մեկուսացված, իսկ կինս… Կարդալ ավելին »

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը նոր հայտարարություն է տարածել

Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։ Այս մասին նշված է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ «Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։ Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի… Կարդալ ավելին »