Բուրաստանի համայնքապետն ու ընտանիքի երեք անդամները վարակվել են կորոնավիրուսով․ նրանք մեկուսացված են

Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի երեք անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ կորոավիրուսի վարակ է հաստատվել։ Այս մասին այսօր tert.am-ը տեղեկացավ Աշոտ Թարվերդյանից:

«Իմ առողջական վիճակը միջին է, կինս է մի քիչ վատ, շաքարային դիաբետ ունի. ջերմություն ունի, բայց դինամիկան դեպի դրականն է գնում: Ես Արտաշատի թերապևտիկ բաժանմունքում եմ մեկուսացված, իսկ կինս և աղջիկս Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համայնքապետը նշեց, որ շփումների շրջանակը պարզվել է, ոչ ոք վիրուսակիր չէ, աշխատակցուհիներից մեկին են կասկածել, սակայն նա ևս լավ է: «Այդ ժամանակ ես շփվել եմ գլխավոր հաշվապահիս հետ, երեկ թեստավորվել է, ուրախացանք, որ պատասխանը բացասական է: Ամբողջ անձնակազմը լավ է, գանգատներ չունեն: Համայնքապետարանի աշխատակիցները տանից են աշխատում»,- ասաց նա և հավելեց, որ օգնություններ էին նախապատրաստել բնակիչների համար, սակայն պահել են, որպեսզի իրավիճակից դուրս գալուց հետո տրամադրեն:

Աշոտ Թավերդյանը պատմեց, որ իրենց բարեկամուհուց են վարակվել, որն ի սկզբանե չի իմացել իր՝ վարակակիր լինելու մասին: «Հորեղբորս աղջիկը շփվել է արտադրամասում աշխատող ընկերուհու հետ, այդպես է տարածվել»:

«Լավ է լինելու, հենց այս իրավիճակը ավարտվի, լրագրողներիդ հրավիրելու եմ համայք, հյուրասիրեմ»,- ամփոփեց համայնքապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով