Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի անապահով ընտանիքներին

Երևանի քաղաքապետարանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին։

Այս մասին տեղեկացնում է  Երևանի քաղաքապետարանԻ ֆեյսբուքյան  պաշտոնական էջը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը: Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով