«Առողջապահության նախարարը զուրկ է պետական մտածելակերպից».Գագիկ Համբարյան

Մինչ հայաստանյան հասարակությունը շունչը պահած սպասում է վարչապետի և առողջապահության նախարարի ուղիղ միացումներին՝ կորոնավիրուսային իրավիճակին տեղեկանալու նպատակով, վերջինս մոտ մեկ ժամ առաջ ուղիղ եթեր մտավ և բոլորիս տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանում ևս պարտվել է Արա Մինասյանին (Սերժ Սարգսյանի խնամուն) և որ չի պատրաստվում կատարել դատական վճռի պահանջները…

Երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ ամենակարևոր դերակատարներից մեկը՝ առողջապահության նախարարը, լավ իմանալով, թե հասարակությունն իր ուղիղ եթերների ժամանակ ինչ է սպասում, ուղիղ եթեր է մտնում և անկապ ու անիմաստ բաներից է խոսում, որը հասարակության մեծ մասին, այդ թվում նաև գործող իշխանությունների երկրպագուներին, այս պահին բացարձակ հետաքրքիր չէ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ևս մեկ ապացույց է, որ նույնիսկ ճգնաժամային պահերին Փաշինյանի կառավարության դիլետանտ անդամներից շատերի համար առաջնայինը սեփական շահերն են…

Ինչ վերաբերում է Հայաստանում արդար դատական համակարգի չլինելուն, ապա որոշ չափով համաձայն եմ իր հետ…Բայց լավ կլինի պարոն Թորոսյանը չմոռանա նաև այն դատավորներին,որոնք իրենց իշխանության կամակատարներն են և բացահայտ ծառայում են Փաշինյանի և նրա թիմի շահերը սպասարկելուն…
Վճռաբեկ դատարանի վճիռը արհամարհելն էլ ևս մեկ ապացույց է, որ Փաշինյանի թիմակիցը բեսպրեդելշչիկ է և իր այս ելույթով շատ մեծ հարված է հասցնում դատական համակարգին և վատ օրինակ ծառայում շատերին, որոնք ընդօրինակելով Արսեն Թորոսյանին ևս կարհամարհեն դատարանի որոշումները…

Ի դեպ, պարոն Թորոսյանը, ով փետրվարի 27-ին գտնում էր, որ ” կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա” նույն կարծիքին է, թե՞…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գագիկ Համբարյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով