«Խաղասեղանին մարդկային կյանքեր են դրված և այդ կյանքերից մեկն անգամ շատ է».Հայկ Մարտիրոսյան

Իշխանությունը սկզբում մեծամիտ անփութությամբ վերաբերվեց կորոնավիրուսի սպառնալիքին, հետո սկսեց մեծ թափով քարոզարշավ իրականացնել և այդ գործում` բարոյական աջակցության հույսը դրեց մի շատ որոշակի զանգվածի վրա, որ ոչ ուղեղ ունի և ոչ գիտելիք: Հիմա եկել է իրականության պահը: Փնթի և հանցավորատիպ անփույթ կառավարումն ու վարքագիծն այլևս բարոյական և քաղաքական պատասխանատվության ժամն են մոտեցնում:

Իտալիայից և այլ ռիսկային գոտիներից ժամանող ուղևորներին պարտադիր կարանտին չդնելը, որոշ ուղղություններից թռիչքները չչեղարկելը, թեսթերի մեծ խմբաքանակների ձեռքբերումը ձախողելը, և դրանք հեշտ հասանելի չդարձնելը, պարենային կուտակումներ չկատարելը, միայն խուճապը կանխելու վրա ֆիքսվելը, «թու´, թու´, թու´» ասելը, դպրոցները փակելը և ամենառիսկային փուլում վերաբացելը, հակառակ բոլոր գիտական պնդումներին` անընդհատ այս նոր կորոնավիրուսը գրիպի հետ համեմատելը կարող էին չնկատվել օրեր առաջ որոշ իշխանապաշտների կողմից, բայց վարակի տարածմանը զուգահեռ այն այս իշխանությանն անպայմանորեն քաղաքական լուրջ կապիտալ է արժենալու: Այդ թվում և հիասթափված վարչապետապաշտիչների կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսի իշխանությունն իրոք որ ոչ մի ընդդիմության կարիք չունի: Ո´չ իրական, օբյեկտիվ և նախկին ռեժիմի հետ կապ չունեցող և ո´չ էլ նախկին ռեժիմի տեսքով: Այս իշխանությունն ինքն է իր թշնամին. իր մի շարք հիմար պատգամավորներով և քարոզիչներով, իր գործողություններով և ընդհանրապես իր գավառականից էլ ցածր ինտելեկտով:

Անասելիորեն պոպուլյար ոչ մի քաղաքական ուժ դեռ այսքան արագ երբևէ իրեն չի վարկաբեկել` որքան այս ապիկար իշխանությունը:

Կորոնավիրուսի համաշխարհային այս ճգնաժամը դեռ նոր է միայն սկսվում և արդեն անկասկած է, որ Հայաստանում այն դառնալու է այս իշխանության ինքնաոչնչացման գործընթացի ձգանը: Հեռանկարում դա հստակ երևում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետի վերջին լայվը` արձակուրդից վերադառնալու վերաբերյալ` նախանշան է, որ սկսել են սեփական իշխանության համար վտանգը զգալ: Եթե հանրային առողջությունը լիներ իսկական մտահոգությունը` քարոզարշավն ու հանրաքվեն վաղուց կկասեցնեին: Անգամ հիմա այդ մասին հայտարարություն չեղավ և չկա: Դա ևս մեկ ապացույց է, որ խնդիրը քաղաքական է: Քաղաքական էին և իշխանության անգործությունն ու անփութությունը: Հիմա փորձելու են հաշվարկներ անել և տեսնել թե արդյո՞ք կիսատ-պռատ և ոչ հեղափոխական օրակարգով` յոթ հոգու տուն ուղարկելն արժե այն քաղաքական կապիտալը, որն արդեն սկսում են զգալ, որ անպայմանորեն վճարելու են:

Իսկ առայժմ` հուսանք, որ գոնե որոշ ճիշտ քայլեր` հանրային ահագնացող ճնշման ներքո և կարևոր չէ թե ինչ դրդապատճառներով` այս ամուլ և վտանգավոր իշխանությունը ստիպված կլինի անել:

Խաղասեղանին մարդկային կյանքեր են դրված և այդ կյանքերից մեկն անգամ շատ է:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով