«Խաբվածների սիմվոլիզմը».Վահան Բաբայան

Էս Կուրթան գյուղի բնակիչ տղան է,այն տղան ում Նիկոլը մեղմ ասած ուղարկեց աշխատելու քանի որ նա ոտք էլ ունի ձեռք էլ ունի :

Շատերիս համար այդ օրը մի մեծ գաղտնիք բացահայտվեց,ստացվում է,որ մի գյուղացի խեղճ տղա կարող է աշխատել և տուն գնել թավշյա Հայաստանում,պատկերացնում՞եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հիմա կարևորը ,աշխատելով տուն գնելու հարցը մի կողմ պարզվեց,որ այս տղան հիվանդ է և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և ստիպված է մոտեցել վարչապետի աթոռին բազմած նախկին ընդդիմադիր լրագրողին,ով պաթոսով պատմում էր,թե ինչպես է 24 ժամ աշխատել և տուն գնել Երևանում,մի բան էլ այս հիվանդ տղային հիշեցրեց,որ նա ձեռք ու ոտքը տեղը եկել հարց է տալիս և չունի արժանապատվություն:

Այսօրվա բոլոր խաբված ու միամիտ մարդկանց փոխարեն այս տղան հրապարակային նեղվեց և լսեց այն ինչը երբեք չեր պատկերացնի լսել երկրի վարչապետից:Լսելով այս տղային գուցե շատ միամիտ մարդիկ հասկանան,թե ինչ արեց աթոռը մի մարդու հետ,ով ամբողջ օրը քննադատում էր նախկին իշանություններին քաղաքացիների ճակատագրով չմտահոգվելու և նրանց կյանքը չբարելավելու համար իսկ այսօր մեծ մեծ խոսում է իր «հաջողության բանաձևից» ու ինքնահաստատվում հիվանդ տղայի առաջ:

Հիմա էս տղան հպարտ քաղաքացի չի՞,բա էդ բուկլետներում ում՞ մասին եք գրում որ՞ քաղաքացու,ով որևէ խնդիր չունի և բան չի՞ ուզւմ ձեզանից:Ու էն բառերը,որ Նիկոլը ասեց էս տղուն դուք համարում՞եք ճիշտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով