«Որովհետև Արիանան սեր էր և Լևոնի սերն էր».Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր հրապարակմամբ  հայտնել է, որ անասելի ցավում է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ։ Հովհաննիսյանը լուսանկար է  հրապարակել Լևոն Արոնյանի և Արիանայի հետ և գրել.

«Նկարի մեջ ժպտում ենք, իսկ ես հիմա նստած կսկիծով լալիս եմ, որովհետև սեր կորավ, որովհետև Արիանան սեր էր ու Լևոնի սերն էր: Ցավս էնքան խորն է, որ ներս եմ գոռում… որովհետև 34 տարեկան Արիանան էնքան բան էր ուզում անել ու դեռ կաներ, որովհետև Հայաստանն իր տունն էր վաղուց, որտեղ միշտ սպասում էր Լևոնին, և հարազատի պես էր վերաբերվում… ու հենց այդ «տունը» նրա կյանքը վերցրեց: Ինչո՞ւ է մահը, կամ ինչի՞ մասին, ո՞նց դիմանա սիրողն առանց իր սիրո, սիրտս կտոր-կտոր է լինում։ Լյով ջան, ցավդ տանեմ, Ընկեր, սիրտս ճեղքվեց, չեմ պատկերացնում՝ ոնց պիտի սփոփենք քեզ, ի՞նչ խոսքով կամ ինչո՞վ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Ջերմ, հասարակ ու սովորական երջանկություն էր փնտրում աղջնակը, որն իր կյանքի երազանքներն իրականություն էր դարձնում, որն ուներ իր ամենակարևոր հեքիաթը` իր Սերը:

Շատ եմ ցավում, անասելի շատ: Այսօր մահացավ իմ ընկեր՝ Լևոն Արոնյանի կինն ու կյանքի ընկերը, մեր ընկերը՝ Արիանան: Ամենաահավորը, որ չկարողացանք նույնիսկ այցելել… Լույսի մեջ թող լինի… ու միշտ մեր սրտում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով