«Ոչ մեկը չի զանգել, տեսնի՝ ոնց եմ». Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից վիրավորված սպա

Փետրվարի 15-ին հակառակորդի  դիպուկահարի գնդակից վիրավորված ՀՀ զինծառայողը Արամ Հախվերդյանն էր, նա գանգուղեղային ծանր վնասվածք էր  ստացել ու ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական  հոսպիտալում վիրահատվել: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող։ Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դիմելով Ալիևին ասաց ` «դադարեցրեք այս պրոցեսը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ծանր վիրավորում եմ ստացել, վիրահատվել ու դրանից հետո քար անտարբերություն հրամանատարակազմի, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի կողմից: Ընդհանրապես ոչ մեկը չի զանգահարել, տեսնի՝ ոնց եմ: 10 տարի ծառայել եմ մարտական հենակետերում, սպա եմ, շատ վիրավորված եմ: Վիրահատությունից հետո այլեւս չեմ կարողանա ծառայել, օրենքը թույլ չի տալիս, երկու՝ գանգուղեղային տրավմա եւ ֆունկցիաների մասնակի խանգարում կետով, ստիպված զորացրվելու եմ: Ինձ հետաքրքրում է անտարբերության պատճառը, դեպքը եղել է մարտական հենակետում, մինչ այդ էլ այդ նույն հենակետում երկու հոգի վիրավորվել էր, շատ հիմար հենակետ է, շատ մոտ է հակառակորդին»,-

aravot.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հախվերդյանը: Սպայի խոսքով,  այսօր է դուրս գրվել հոսպիտալից՝, բժշկի ցուցումով հանգիստ վիճակում պետք է լինի . «Կարող են, չէ, նախարարությունից գան, ասեն՝ ընկեր ջան գիտենք, երկու երեխատեր մարդ ես, բայց չմտածես չնչին գումար կտանք նախնական գնալու: Ֆիզիկապես կազդուրվում եմ, բայց հոգեպես կոտրվում եմ այդ անտարբերությունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ. Գ. ՊՆ-ից չցանկացան անդրադառնալ սպայի հայտարարություններին, հրաժարվեցին պարզաբանել։

Նյութի աղբյուր`aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով