«Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներն ամեն օր մարզերից գալիս են Երևան աշխատելու. նրանք պետք է գրանցվեն, չեն կարող մի շաբաթ յոլլա գնալ առանց հաց». Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում, ելնելով ստեղծված իրավիճակից, հրատապ կոչով հանդես եկավ կառավարությանը:

«Այն մեր համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միքայել Մելքումյանը նշեց, որ նրանք որևէ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է: «Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող յոլլա գնալ առանց հաց»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով