«Սասուն Միքայելյան,բավական է Սերժ Սարգսյանի անունը շահարկես ու քաղաքական դիվիդենտներ հավաքես».Հովհաննես Խաչատրյան

Սասուն Միքայելյանը եթե ուներ մի արժանիք իր ամբողջ կյանքում և դա պատերազմով անցած ճանապարհն էր,ապա նա այսօր այդ ամենը թաղեց`հանուն իր պաշտոնի,հանուն իշխանության ղեկավարին շողոքորթելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սասուն Միքայելյան,բավական է Սերժ Սարգսյանի անունը շահարկես ու քաղաքական դիվիդենտներ հավաքես:Հիշի´ր շատ կարճ ժամանակ առաջ ում էիր մարտական ընկեր համարում:Քո անցած քաղաքական ուղղին բոլորին է հայտնի,այսօր պետք չէ ձևանալ իբրև «սկզբունքային քաղաքական գործիչ»:Ի՞նչ է այդքան շուտ մոռացար,որ 2007 թվականին Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրվեցիր և ընտրվեցիր պատգամավոր,մոռացե՞լ էս թե ինչպես ՀՀԿ համագումարում առաջադրեցիր Սերժ Սարգսյանի թեկնածությունը,որպես նախագահ:
Բացի այդ դու այսօր քննադատում էս մի իշխանության,որի իշխանության տարիներին դու ամենա շատն էս օգտվել:

Քո անսկզբունքային տեսակը վաղը պատրաստ է քծնել այն իշխանությանը,որը շատ մոտ ապագայում կգա քանի որ,2008ին Լևոն Տեր Պետրոսյանին քծնելուց և արդյունք չստանալուց քծնեցիր Սերժ Սարգսյանին: Հիշի´ր թե բանտում թե բանտից դուրս,ինչ էր էիր հայտարարում Սերժ Սարգսյանի մասին`«անկախ «մարտի 1»–ից,
Սերժ-ն իմ մարտական ընկերն է, իսկ մարտական ընկերն ամեն ինչից վեր է։»

2018–ի ապրիլյան օրերին ի՞նչ է մոռացե՞լ էս,որ վախվորած նեղ շրջապատումդ ոնց էիր կապիկություն համարում Նիկոլի քայլարշավը, բայց հենց ժողովուրդը շատացավ,դու դարձար թունդ ընդդիմադիր։ Կրկին Սերժին էր մերժում:
Ու քո նման գաղափարին չնվիրվածը վաղը դա կանի հենց Նիկոլի դեմ ուրանալով,մոռանալով ամեն ինչ:Քանի որ,կարմիր կովը,երբեք կաշին չի փոխում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով