ՊԵԿ-ը նոր կարգ է սահմանել թմրամիջոցների մաքսանենգության համար.«Ժողովուրդ»

«Պետական եկամուտների կոմիտեն նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել նոր՝ 267․2 հոդված՝ հոգեմետ (հեգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար՝ թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով։

Իսկ օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաները (պատժամիջոցները) կմնան առանց փոփոխության միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար։ Եվ նշվում է, որ նպատակը մաքսանենգության թվարկված առարկաների համար առանձնացված պատժողական համակարգ նախատեսելն է»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով